Արտաքին 5 տարի առաջ - 19:58 23-07-2021

Ռուս լրագրող Իլյա Ազարին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան

Ռուս լրագրող, «Նովայա գազետա» թերթի թղթակից Իլյա Ազարը հաղորդել է, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Լրագրողը պնդում է, որ իրեն չեն բացատրել մուտքի մերժման պատճառները: Միևնույն ժամանակ նա հրապարակել է համապատասխան փաստաթղթի լուսանկարը: փաստաթղթի վրա նշված է. «Չի բավարարում Վրաստանի օրենսդրությամբ սահմանված այլ պահանջների»:

Սկզբում (վաղուց) persona non grata դարձա Ադրբեջանում (Ղարաբաղից արված ռեպորտաժի համար),

Վերջերս, նույն Ղարաբաղից մի հոդվածից հետո, Հայաստան արգելեցին գալ անգամ ընտրություններին աշխատելու համար,

Դե, այսօր նրանք ինձ չթողեցին Վրաստան՝ առանց բացատրելու պատճառները:

Անդրկովկասյան ֆուլհաուս

Ինձ բռնի կերպով նստեցրին այն ինքնաթիռը, որով թռել էի, ահա նստած եմ ու շատ տխրում եմ, գրել է Ազարը ֆեյսբուքյան իր էջում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում