Արտաքին 1 տարի առաջ - 17:49 09-08-2025

Պակիստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը. վարչապետ

Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը ողջունել է Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված պատմական խաղաղության համաձայնագիրը: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:

«Այս կարևոր իրադարձությունը նշանավորում է խաղաղության, կայունության և համագործակցության դարաշրջանի սկիզբը Հարավային Կովկասի տարածաշրջանում, որը տասնամյակներ շարունակ վերապրել է մարդկային տառապանքներ պատճառած հակամարտություններ: Շնորհավորում ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Ադրբեջանի ժողովրդին այս պատմական համաձայնագրի կապակցությամբ, որը ձևավորում է տարածաշրջանի խաղաղ ապագան՝ հիմնվելով իմաստության, հեռատեսության և հավասարակշռված որոշումների վրա»,- ընդգծել է նա:

Պակիստանի վարչապետը նաև բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդական դերը, որի ղեկավարությամբ հնարավոր եղավ կողմերին բերել բանակցությունների սեղանի շուրջ և հասնել համաձայնության, որը նոր հնարավորություններ կբացի առևտրի, կապի և տարածաշրջանային ինտեգրման համար:

«Հուսով ենք, որ երկխոսության այս ոգին օրինակ կդառնա երկարատև հակամարտությունների առջև կանգնած այլ տարածաշրջանների համար»,- հավելել է նա:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին