Արտաքին 3 տարի առաջ - 19:00 22-06-2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը հնարավոր է. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է։ Այս մասին Քլեվերլին գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Քլեվերլին ընդգծել է, որ պաշտոնական Լոնդոնը աջակցում է բարգավաճմանը, խաղաղությանը և անվտանգությանը Հարավային Կովկասում։

«Միացյալ Թագավորությունը աջակցում է Հարավային Կովկասի բարգավաճմանը, խաղաղությանը և անվտանգությանը: Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը հնարավոր է»,- գրել է նա:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Բայրամովին՝ Ուկրաինային հատկացվող մարդասիրական օգնությունն ավելացնելու պաշտոնական Բաքվի որոշման համար։



Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը