Արտաքին 1 տարի առաջ - 00:58 09-08-2025

Եթե խնդիր լինի, երկուսն էլ գիտեն՝ կզանգեն ինձ, ես կլուծեմ հարցը․ Թրամփ

Այսօր Վաշինգտոնում եռակողմ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ, ադրբեջանցի լրագրողը՝ դիմելով ԱՄՆ նախագահին, հարցնում է՝ կարծում եք, որ այսուհետ հնարավոր կլինի՞ ձեր այցը Հայաստան և Ադրբեջան։

«Երկուսն էլ հրաշալի երկրներ են, իրենք ավելի լավն են դառնալու, տարբեր, բայց լավ երկրներ են»,- պատասխանեց Դոնալդ Թրամփը։

Ազգությամբ հայ լրագրողը ևս հարց ուղղեց ԱՄՆ նախագահին․ «Սա իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ չէ, ի՞նչ կլինի, եթե կողմերից մեկը հետ կանգնի, Թրամփը պատասխանեց․ «Եթե խնդիր լինի, երկուսն էլ գիտեն՝ կզանգեն ինձ, ես կլուծեմ հարցը»։

Թրամփը հետաքրքրվեց, թե ով է ազգությամբ լրագրողը, այնուհետև՝ լսելով, որ հայ է, արձագանքեց․ «Շատ արտասովոր հարց է, բայց հաշվի առնելով, որ դուք ՀՀ-ից եք՝ հարցն արտասավոր չէր»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը