Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 13:08 07-08-2025

Գլխավոր դատախազն առաջարկում է Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում անտառ հիմնել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կառավարության այսօրվա նիստում, ներկայացնելով Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության բավարարված հայցերի արդյունքում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնված՝ Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքներին, որոնցից մեկը ևս ամրացվեց Շրջակա միջավայրի նախարարությանը, նշել է.

«Առաջարկվող նախագծով Երևան քաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ևս մեկ՝ 1,7 հա մակերեսով հողատարածք ենք ամրացնում Շրջակա միջավայրի նախարարությանը: Այս մասին հայտնում են Դատախազությունից:

Հողատարածքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 2 միլիոն 686 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 1 միլիարդ 44 միլիոն դրամ է:

Սա Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող հինգերորդ հողամասն է, որի նկատմամբ, Գլխավոր դատախազության՝ դատարան ներկայացված հայցի բավարարման արդյունքում, գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնված 4 հողատարածքներից՝

առաջինը 366 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով շուրջ 1 հա մակերեսով հողամաս է,
երկրորդը 254 միլիոն դրամ արժեքով 0,6 հա մակերեսով հողամաս է,
երրորդը՝ 654 միլիոն դրամ արժեքով 1,7 հա մակերեսով հողամաս է,
չորրորդը՝ 646 միլիոն դրամ արժեքով 1,7 հա մակերեսով հողամաս է:

Հետևողական լինելով ապօրինի գույքի գործիքակազմի կիրառման արդյունքում վերադարձված գույքը հանրային բարիք դարձնելու և այն հանրօգուտ նպատակով օգտագործելու հայեցակարգին՝ օրեր առաջ գրություն եմ հասցեագրել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնված այս 4 հողամասերի վերաբերյալ: Գրությամբ առաջարկվել է նշված հողամասերի ոռոգման համակարգն ապահովելուց հետո, այդ տարածքում հիմնել Երևանի բնակիչների կյանքի որակը բարձրացնող «թթվածնային գոտի»՝ անտառ։

4 հողամասերից 2-ն արդեն ամրացվել են Շրջակա միջավայրի նախարարությանը, այս նախագծով ևս մեկն ենք ամրացնում: Առաջիկայում ևս երկու հողամաս կամրացնենք Նախարարությանը:

Վերադառնալով այսօրվա նախագծին՝ հավելեմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս նախագծով ամրացվող հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի է, իսկ գործառնական նշանակությունը՝ «Այլ հողեր»՝ առաջարկում ենք այն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանն ամրացնելուց և «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության անհատույց օգտագործմանը հանձնելուց հետո նախաձեռնել հողամասի նպատակային նշանակության փոփոխության գործընթաց՝ այս տարածքում ևս անտառ հիմնելու նպատակով:

Ամփոփելով նշեմ, որ միայն Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում, Գլխավոր դատախազության հայցերի բավարարման արդյունքում, մինչ օրս Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 7 հա մակերեսով հողատարածք, որի շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը 3 միլիարդ դրամ է կամ՝ 7,8 միլիոն ԱՄՆ դոլար»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին