Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 16:30 05-08-2025

6 մլն դոլար տալիս են, 7-ը՝ պահանջում. կառավարությունը համագործակցո՞ւմ է «հալածվող» օլիգարխների հետ

«Դատախազությունը ՀՀԿ-ական նախկին պատգամավորի ընտանիքից պահանջում է 7 մլն դոլարի ապօրինի գույքի բռնագանձում։

Կառավարությունը այդ նույն պատգամավորի որդու ընկերությանը տալիս է 6 մլն դոլար՝ համերգ կազմակերպելու համար։

Կարող էին չէ՞ 7 մլն տալ։ Չեն տվել»,- այս մասին սոցցանցի իր էջում գրառում է կատարել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:։

Ավելի վաղ մամուլում հրապարակումներ եղան, որ Ջենիֆեր Լոպեսի համերգը կազմակերպած «Դոպինգ սփեյս» ընկերության, բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է Մակար Պետրոսյանին, որը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ-խմբ.) որդին է:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը պահանջել է Ալեքսան Պետրոսյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի արտադարամասը,

Արմավիրի մարզի Արտամետ գյուղում գտնվող 2 հողակտորները,

Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղում գտնվող 4 հողակտորները,

Արմավիրի մարզի Լենուղի գյուղում գտնվող 2 հողակտորները,

«ՄԱՊ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի 60,9 տոկոսը կամ 19.914 հատ բաժնետոմսեր։

«61 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.

1 մլրդ 298 մլն 273 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ»,- նշված է Դատախազության 2023 թվականի հաղորդագրության մեջ։

Քանի որ, վերոնշյալ թեման Ջենիֆեր Լոպեսի համերգով պայմանավորված դարձյալ առաջին պլան մղվեց, Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ Գլխավոր դատախազությունից․ մասնավորապես՝ ուզում էինք հարցնել՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավորի գույքի բռնագանձման գործընթացն ի՞նչ փուլում է, սակայն դատախազությունից մեր զանգերին չպատասխանեցին։

Փաստացի բավական պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում. մի կողմից՝ հորն իբր հետապնդում են ու ունեցվածքը բռնագրավում՝ արդարություն հաստատելու վերաբերյալ լոզունգների ներքո, մյուս կողմից՝ նույն մարդու որդուն պետական բյուջեի հաշվին հարստացնում են՝ օգնելով աշխատել հնարավորինս շատ փող։

Բնական հարց է առաջանում՝ արդյոք այս ամենը չի՞ վկայում այն մասին, որ իրականում գործ ունենք յուրատեսակ աչքակապության հետ, քանի որ տպավորություն է՝ «տակից» լավ էլ համագործակցում են «հալածվող» օլիգարխների հետ՝ կիրառելով երկակի ստանդարտներ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի