Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:45 04-08-2025

Չկա դեպք, երբ որևէ քպ-ական անհամաձայնություն հայտնի պատուհաս վարչապետի նախաձեռնությանը. Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը գրել է.

«Կյանքում անհնար է, որ բանական երկու մարդ տարիներ շարունակ ամեն ինչում համաձայնեն, անխտիր ամեն ինչում:

Լինի ծնող, կին/ամուսին, ընկեր, ղեկավար…
Այդպես ուղղակի չի լինում:

քպ-ն արդեն 7,5 տարի իշխանության է իր պատուհաս վարչապետով, և չկա գոնե մեկ դեպք, երբ որևէ քպ-ական հրապարակայնորեն անհամաձայնություն հայտնի վերոնշյալի որևէ նախաձեռնությանը:

Լինի դա այնպիսի լուրջ հարց, ինչպիսին Արցախի հանձնումն է, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը, Եկեղեցու վրա գրոհը, ցեղասպանության ուրացումը, թե ՀԷՑ-ի խլումը սեփականատերից, «Առավոտ»-ին իր աշխատանքային տարածքից զրկելը…

Ավելի պարզ թեմաներից.

Լինի անարժեք Սնուփ Դոգի աննորմալ բյուջեով համերգ կազմակերպելը (ի դեպ, Արցախի՝ ամիսներ տևող բլոկադայի օրերին…), թե չկրթվածների կողմից մի ամբողջ ազգի «կրթելու» ծրագիր, ուղիղ եթերում խմբով մարդ ծեծող թաղապետ, պետական գումարների թալան (ԱՆԻՖ…)։ Կարելի է երկար շարունակել թվարկումը:
Չկա անհամաձայնություն: Հարյուր տոկոսով համակարծիք են:

Որոշեք ինքներդ, ի՞նչ է դա կոչվում»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին