Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:09 01-08-2025

Աշխարհաքաղաքական տգիտության նշան է. Քոչարյանը` ՌԴ-ի հետ ՀՀ իշխանությունների հարաբերությունների մասին

Միակ երկիրը, որն այս տարածաշրջանում ունի կենսական շահեր և ուժ՝ զսպելու Ադրբեջանին և Թուրքիային՝ Ռուսաստանն է։ ՀՀ իշխանությունների հարաբերությունները ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական տգիտության նշան է։

Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Հարավային Կովկասի նկատմամբ առնվազն 250 տարի մրցակցություն է Թուրքիայի և Ռուսաստանի միջև։ Այդ
մրցակցությունը մի քանի անգամ վերածվել է պատերազմի, հետո էլի խաղաղություն, էլի պատերազմ, բայց բան չի փոխվել ու չի էլ փոխվելու։ Պետք չէ թշնամանալ Թուրքիայի հետ, պետք է խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ, բայց նաև պետք է կարողանալ զսպել նրանց ախորժակը Հայաստանի նկատմամբ»,- նշեց Քոչարյանը։

Նա հավելեց, որ բանակը հզորացնելով՝ Ադրբեջանին կարող ենք դիմակայել, բայց Թուրքիային՝ ոչ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը