Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:08 01-08-2025

«Մահվան նախարարն» ու նրա իրավահաջորդը՝ ընդդեմ վարչապետի․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը համախմբվել են՝ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրենի պաշտոնում Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանին «կարգելու» համար: Բանն այն է, որ մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ Ավանեսյանը ԲԿ-ի ժամանակավոր տնօրեն նշանակեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանին, որը մանդատից հրաժարվելու ՍՄՍ էր ստացել. բայց սեպտեմբերի սկզբին պետք է կայանա տնօրենի պաշտոնի մրցույթը, որը հաղթելուց հետո նոր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը կունենա նոր տնօրեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել ոչ միայն Նարեկ Զեյնալյանը, Նարեկ Վանեսյանը, այլեւ ոլորտի ակտիվ քննադատ, մասնագիտությամբ բժիշկ, «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը: Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ նախարար Ավանեսյանն ու նրա ոխերիմ բարեկամ դարձած Արսեն Թորոսյանը «ծուղակ» են մտածել. քանի որ ընտրող հանձնաժողովը, կարելի է ասել, «ենթարկվում» է նախարար Ավանեսյանին, նախկին ու ներկա նախարարները կփորձեն տնօրեն «ընտրել տալ» Նարեկ Վանեսյանին: Մարդ, որ տարիներ շարունակ կատարել է Արսեն Թորոսյանի հրահանգները, իսկ հիմա «ծառայում» է Ավանեսյանին: Այսինքն՝ Ավանեսյանն ու Թորոսյանը դեմ են դուրս եկել Նիկոլ Փաշինյանին ու նրա կողմից քաղաքական որոշմամբ նշանակված Զեյնալյանին՝ փորձելով նրան խաղից դուրս հանել: Այս առումով առաջիկայում մեծ սկանդալ է սպասվում ՔՊ-ի ներսում, քանի որ ԲԿ-ում անգամ թեժ քննարկվում է, որ Զեյնալյանը ստիպված է լինելու հեռանալ հիվանդանոցի տնօրենի պաշտոնից, որովհետեւ այդպես են ուզում նախկին ու ներկա նախարարները: Իսկ ինչն է պատճառը, որ վաղուց թշնամացած Ավանեսյանն ու Թորոսյանը կրկին միավորվել են: Բանն այն է, որ նրանք ունեն մտավախություններ, որ եթե Զեյնալյանը մնա, առաջիկայում բացահայտումներ են սպասվում կորոնավիրուսի, պետպատվերով բուժումների եւ գնումների գործընթացի մասով, ինչն անցանկալի է Թորոսյանի եւ նրա նախկին ենթակա Ավանեսյանի համար: Իսկ Նարեկ Վանեսյանը այն անձն է, որը կորոնավիրուսի ժամանակ Երեւանի կարանտինային վայրերի ղեկավարն է եղել, ուստի ներգրավված է եղել տարբեր ենթադրյալ չարաշահումների գործերում, որի մասով բացահայտումները առաջիկայում «Ժողովուրդ» օրաթերթը շարքով սկսելու է: Իսկ ո՞վ է Նարեկ Վանեսյանը: Մերժված «նախկինների» ժամանակ նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ հիմնականում մի քանի ամսով. 2018 թվականից զբաղեցնում էր Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի՝ Նուբարաշենի հոգեբուժարանի ղեկավարի պաշտոնը, որտեղից նրան սկանդալով ազատեցին պաշտոնից: ՄԻՊ գրասենյակը հայտնել էր, որ հոգեբուժարանից ազատ է արձակվել անձ, ով հոգեբուժարանում պահվել է առանց հիմքերի։ Այդ օրերի նախարար Արսեն Թորոսյանը նրան անգործ չի թողել. Վանեսյանն այժմ էլ ՀՖՖ-ում զբաղեցնում է բժշկական դեպարտամենտի ղեկավարի յուղոտ աշխատավարձով պաշտոնը ու ընտանիքի հետ ՀՖՖ-ի շրջանակներում հաճախ ճամփորդում է: Երեկ փորձեցինք ԲԿ տնօրենի մրցույթի վերաբերյալ զրուցել երկու Նարեկների հետ, սակայն երկուսն էլ հայտարարեցին, որ որեւէ մեկնաբանություն չեն ցանկանում տալ»։

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով