Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 31-07-2025

Կառավարությունը լավ չի աշխատում․ մարդիկ երբեք ծույլ չեն եղել․ հարցում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։ Հանրապետության նախագահը խորհրդակցության մասնակիցներից հետաքրքրվել է մարզում տիրող ընդհանուր իրավիճակով, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական մթնոլորտով, որի վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել ուժային կառույցների ներկայացուցիչները և համայնքների ղեկավարները։

Խորհրդակցության ընթացքում խոսելով իրականացվող աշխատանքների մասին նախագահն ակնարկել է, որ կառավարությունն աշխատում է, գումարներ է տրամադրում, սակայն մարդկային ռեսուրսի ու աշխատողների խնդիր կա, մարդիկ չեն ցանկանում աշխատել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում, կառավարությունը լավ չի աշխատո՞ւմ, թե՞ մարդիկ են ծույլ»։

Հարցվածների մի մասը նշեց, որ կառավարությունը թերանում է իր աշխատանքներում, որոշներն էլ ասացին, որ մարդիկ ծույլ են։

«Կառավարությունը լավ չի աշխատում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ մարդիկ երբեք ծույլ չեն եղել։ «Կառավարությունը լավ չի աշխատում, մարդիկ երբ են ծույլ էղել, մարդկանց պետք ա ստիմուլ աշխատելու համար»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ`չի կարելի առանձնացնել։ «Ե՛վ կառավարությունը, և՛ մարդիկ։ Այսինքն կառավարության անդամները հենց մարդիկ են, բնորոշ է, որ հենց մարդն էլ չի աշխատում, այստեղ առանձնացնել չի կարելի»,- ասաց նա։

«Կառավարությունն առաջվա համեմատ լավ չի աշխատում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ