Արտաքին 1 տարի առաջ - 17:51 31-07-2025

Ստամբուլում Թիմբերլեյքի համերգի ժամանակ ահաբեկչություն է կանխվել

Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ հուլիսի 27-ին Ստամբուլում ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքի համերգի ժամանակ կանխվել է նախատեսված ահաբեկչական հարձակումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

«Ոստիկանության արագ գործողությունների շնորհիվ սպառնալիքը չեզոքացվել է համերգի սկսվելուց առաջ։

Անվտանգությունն ապահովում էին հազարավոր աշխատակիցներ, այդ թվում՝ հատուկ նշանակության ջոկատայիններ, հակաահաբեկչական ստորաբաժանումներ և քաղաքացիական հագուստով ոստիկաններ։

Անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում հանդիսատեսը մուտքի մոտ բախվել է երկար հերթերի և ուշացումների։ Այնուամենայնիվ, միջոցառումն անցել է առանց միջադեպերի»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը