Արտաքին 1 տարի առաջ - 14:53 10-07-2025

Ռուսաստանում ահաբեկչություն է կանխվել

Կրասնոդարի երկրամասի ԱԴԾ աշխատակիցները կանխել են Մոստովսկոյ գյուղում ահաբեկչական հարձակում, որի հեղինակը ձերբակալվել է: Այս մասին լրագրողներին հայտնել է գործակալության տեղական բաժինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդվում է, որ ձերբակալվածը 1972 թվականին ծնված Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է:

«Կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ պարզվել է, որ մեղադրյալը պատրաստել է հրկիզող խառնուրդ և պլանավորել է հրկիզել վարչական շենքը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Գործակալության տվյալներով՝ կասկածյալը ձերբակալվել է ոստիկանների կողմից, երբ նա մոտեցել է պլանավորված հանցագործության վայրին:

Հանցագործի դեմ քրեական գործ է հարուցվել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում