Ներքին 1 տարի առաջ - 13:14 31-07-2025

«Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամ»-ի հովանավորությամբ Կաննում հայկական տաղավարը գրանցել է աննախադեպ արդյունքներ

Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան վերադարձել է Կաննի միջազգային կինոփառատոնից՝ զգալի հաջողություններով։

«Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամ»-ի հովանավորությամբ առաջին անգամ բացված հայկական տաղավարը գրանցել է աննախադեպ արդյունքներ՝ 15 միջազգային պայմանագիր, տասնյակ հանդիպումներ և համագործակցությունների հիմք՝ հայկական կինոյի առաջխաղացման համար։

Այս հաջողությունները ևս մեկ հաստատում են, որ միասին կարող ենք հայկական մշակույթը պատվով ներկայացնել միջազգային հարթակում։