Ներքին 1 տարի առաջ - 23:49 29-07-2025

Նվագախումբը լավ օրինակ է՝ ինչ արդյունք է լինում, երբ քաղաքը ներդրում է անում կրթության և մշակույթի զարգացման մեջ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է։
Այս երիտասարդներն արդեն իսկ նվագում են Հայաստանի լավագույն բեմերում։

Օգոստոսի 2-ին նրանք պատրաստվում են ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում, Բեռլինում։

Բեռլին մեկնելուց առաջ, նվագախումբը ներկայացավ նույն ծրագրով՝ երևանյան հանդիսատեսի համար, Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։

Նվագախումբը լավ օրինակ է՝ թե ինչ արդյունք է լինում, երբ քաղաքը ներդրում է անում կրթության, մշակույթի և երեխաների զարգացման մեջ։ Այս երիտասարդներն արդեն դարձել են Երևանի ներկայացուցչները՝ իրենց տաղանդով և արվեստով»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի