Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:53 28-07-2025

Փաշինյանի արձակուրդը, Վարդան Ղուկասյանը դեմ չէ վարչապետ դառնալուն, Առուշանյանը ցանկանում է վարորդականը վերադարձնել․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հուլիսի 28-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28-ից օգոստոսի 15-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Հիշեցնենք, որ 18-ից հուլիսի 23-ը ևս նա գտնվել է արձակուրդում։

Oragir.News-ի տեղեկություններով՝ GTB Holdings-ի սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանն առաջիկայում գնելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն։ Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել, որ իշխանությունը մտադրություն ունի ՀԷՑ-ի բաժնեմասերը վաճառել «ՋԻ ԹԻ ԲԻ» ընկերության սեփականատիրոջը։ Լրատվամիջոցները նաև ֆիքսել էին գործարարի այցը ՀԷՑ։ Թեև այդ լուրերը իբր հերքվել էին, սակայն Oragir.News-ի աղբյուրները հաստատում են, որ Գրիգոր Տեր-Ղազարյանը պատրաստվում է գնել ՀԷՑ-ը։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որՄիքայել Աջապահյանը լրատվական ալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը ՀՀ նախկին երկու նախագահներին բազմիցս առաջարկել է բանակում, ոստիկանությունում և ազգային անվտանգությունում պաշտոնավարող իրենց գաղափարակից գեներալների միջոցով կատարել ռազմական հեղաշրջում: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՔԿ–ից։ Այսպիսով, Մ.Ա.-ն զանգվածային լրատվության միջոցներն օգտագործելով կատարել է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր: Միքայել Աջապահյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը հերթական նամակն է գրել ՔԿՀ-ից, որում նշել է, թե իրենց նոր քաղաքական ուժը հիմնված է լինելու հատկապես ազգային լավագույն որակների, ժողովրդի պինդ կամքը կրող անձանց և հատկապես երիտասարդների վրա։ «Ինչ չհաջողվեց ներկա իշխանություններին։ Չհաջողվեց քնեցնել հայ ժողովրդի կամքը։ Չհաջողվեց հուսահատեցնել մեր երիտասարդներին։ Անցնելով պատերազմների, իշխանական հալածանքների, զրկանքների, անապահովության միջով՝ մնացել են պինդ ու տաղանդավոր, մեր Հայաստանի ապագայի մասին մտածող ու դրանով ապրող։ Չհաջողվեց լռեցնել լրագրողներին և ազատ խոսքը։ Տեղեկատվական տեռորի, ստերի, մանիպուլիացների շղթան կոտրվում է, և իրենց աշխատանքը նվիրումով կատարող իրական լրագրողների միջոցով՝ իրականությունը հասանելի է դառնում մեր հանրությանը։ Չհաջողվեց կոտրել Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցներին, ովքեր տասնյակ տարիներ հերոսաբար պայքարելով՝ բացառիկ հարգանքի արժանի մարդիկ են։ Իրենք հայտնվելով բանտում՝ մահվան բերան են ապրում։ Չնայած, իրենք իրենց և մեր բոլորիս պատիվը միշտ բարձր են պահելու՝ իսկական Հայ տղամարդուն վայել։ Չհաջողվեց կոտրել մեր հավատքը դեպի մեր Եկեղեցու առաքելություն։ Որքան շատ են հալածում հոգևորականներին, այնքան շատ Հայ մարդ մեր հոգևորականներից օրհնություն է խնդրում։ Որքան շատ են հարձակվում մեր Եկեղեցու վրա, այնքան շատ են մերոնք համախմբվում մեր Մայր Աթոռի շուրջը։ Գործող փոքրիկ խմբակի այս անհաջողությունների մեջ է մեր ապագան։ Մեր սկզբունքորեն նոր քաղաքական ուժը, մեր նոր ձևավորվող թիմը հիմնված է լինելու հատկապես մեր ազգային լավագույն որակների, ժողովրդի պինդ կամքը կրող անձանց և հատկապես երիտասարդների վրա։ Մեր պատմության նոր, վաղուց սպասված ու երազած էջ ենք բացելու՝ մեր ձևով»,- ասված է նամակի մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում