Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:30 28-07-2025

Արոնյանի ամենամոլի երկրպագուի` 94-ամյա լոռեցի Լենդրուշ պապի շնորհավորանքը

Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի 94-ամյա բնակիչ Լենդրուշ Կոստանդյանը շախմատի ու հատկապես Լեւոն Արոնյանի մեծ երկրպագուն է: Լեւոն Արոնյանը օրեր առաջ դարձավ «Freestyle Chees Grand Slam Tour» մրցաշարի հաղթող, տպավորիչ հաղթանակ տանելով հակառակորդների հանդեպ, ինչը որգեւորել է նրա լոռեցի երկրպագույին: Լենդրուշ պապը նորությունն իմացել է ռադիոյից ու որոշել շնորհավորել Արոնյանին՝ ցանկանալով նրան նոր հաջողություններ ու հաղթանակներ:

Լենդրուշ պապիկն էլ հասարակ մարդ չէ, աշխատանքի վետերան է, Եղեգնուտ գյուղի ամենատարեց բնակիչը: Իր տան մի պատը տարիների ընթացքում Լենդրուշ պապը զարդարել է ազգային հերոսների, գրողների, հայտնի մարզիկների ու առհասարակ հայտնի մարդկանց լուսանկարներով: Իր ստեղծած հայրենասիրական անկյունում շուտով կհայտնվի նաեւ Լեւոն Արոնյանի լուսանկարը: Լենդրուշ պապը երիտասարդ տարիներին Տիգրան Պետրոսյանի մեծ երկրպագուն է եղել ու կյանքի լավագույն հիշողությունները կապված են նաեւ մյուս լեգենդար շախմատիստի հետ:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից