Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 10:43 27-07-2025

Հրդեհ է բռնկվել ուղևորատար ինքնաթիռում

Դենվերի միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել American Airlines ավիաընկերության Boeing 737 Max ուղևորատար ինքնաթիռում։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի 6 անդամ և 173 ուղևոր։ Բոլորը տարհանվել են։ 6 մարդ ստացել է վնասվածքներ։

Արտակարգ իրավիճակի պատճառով օդանավակայանում 87 չվերթ է հետաձգվել: