Ներքին 1 տարի առաջ - 20:30 26-07-2025

Ալավերդի-Հաղպատ հատվածում երկաթուղին ամրապնդվում է

Լոռիում և Տավուշում նախորդ տարվա հեղեղումների հետեւանքով լուրջ վնասներ կրեց նաև երկաթուղին, որը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն:

Սանահին կայարանից մինչև Այրում կայարան երկաթուղային ենթակառուցվածքի վնասված 8 հատվածները հաշված օրերի ընթացքում վերականգնվեցին: Նախ իրականացվեցին հողապաստառի վերականգնման և ամրապնդման աշխատանքներ:

Երկաթուղու պատմության ընթացքում և՛ խորհրդային տարիներին, և՛ անկախության տարիներին երկաթգիծը նման վնաս չէր կրել:

Այս օրերին Ալավերդի-Հաղպատ հատվածում կրկին իրականացվում են երկաթգծի հողապաստառի ամրապնդման աշխատանքներ:

Արդյոք այս տարվա հեղեղումները կրկին վնասնե՞ր են պատճառել երկաթգծին և ինչո՞ւ են կրկին իրականացվում նման աշխատանքներ: Oragir.News-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից հայտնեցին, որ նման աշխատանքները պարբերական բնույթ են կրում, հետագա հնարավոր հեղեղումների ժամանակ երկաթգծի անվտանգությունն ապահովելու նպատակով:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը