Ավելին 1 տարի առաջ - 10:59 25-07-2025

Սրացում՝ Կամբոջայի և Թաիլանդի սահմանին․ կիրառվել են հրթիռային համակարգեր և օդային հարվածներ

Թաիլանդի զինված ուժերի հրամանատարությունը հաղորդում է, որ Կամբոջայի կողմից հուլիսի 25-ի առավոտյան իրականացվել է հրետակոծություն բազմակի հրթիռային համակարգերից (MLRS), որի հետևանքով վնասվել են Թաիլանդի սահմանամերձ հատվածները։ Ի պատասխան՝ Թաիլանդի բանակը կիրառել է օդային հարված։

Կամբոջայի իշխանությունները հերքում են ագրեսիվ գործողությունների մեղադրանքները՝ պնդելով, որ հրետակոծությունն իրականացվել է բացառապես ինքնապաշտպանության նպատակով։

Սրացման ֆոնին Թաիլանդը փակել է Կամբոջայի հետ բոլոր սահմանային անցակետերը։ Ինչպես հայտնում է Աշխարհի զբոսաշրջային կազմակերպությունների ասոցիացիան (ATOR), Կամբոջայից զանգվածային զբոսաշրջիկների հոսք չի արձանագրվում, և Թաիլանդի հիմնական հանգստավայրերը գտնվում են լարված գոտուց բավական հեռու։

Ներկայիս բախումը կարող է նոր ծավալներ ստանալ՝ հաշվի առնելով Դանգրեկի լեռներում գտնվող 11-րդ դարի Պրեահ Վիհեար հինավուրց տաճարի շուրջ տևական տարածքային վեճը, որն արդեն տարիներ շարունակ լարվածության աղբյուր է կողմերի միջև։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին