Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 20:30 24-07-2025

Աննա Հակոբյանի ընթերցած գրքերում դավադրություն տեսնողը հենց ընդդիմությունն է․ հարցում

«Ավարտեցի ժամանակակից գրող Վահագն Գրիգորյանի «Պողոս -Պետրոս» հաստափոր գիրքը։ Շատ բան չեմ ասի գրքի մասին։ Միայն կասեմ, որ կյանքում մեծ բացթողում կլինի այս գիրքը չընթերցելը։

Երեկ «Կրթվելը նորաձեւ է» շարժման կենտրոնական եւ տեղական կոմիտեների համատեղ աշխատաժողովի ժամանակ, անդադար կրթվելու գաղափարի տարածման առաջնորդությունը ստանձնած գործընկերներիս խնդրեցի անպայման ընթերցել գիրքը եւ հորդորել ծանոթ-բարեկամներին նույնն անել։ Երաշխավորում եմ՝ չեք զղջա։

Իսկ ես, քանի որ կրթվելը եւ նոր բան սովորելը Հայաստանում նորաձեւ է, ինձ վարժեցնում եմ անգլերեն լեզվով գիրք ընթերցելուն, հատկապես որ՝ առաջիկայում պատրաստվում եմ անգլերենով ուսանել։ Սկսել եմ Մել Ռոբինսի «The Let Them Theory» գիրքը, որը դուստրս՝ Մարիամն է ինձ նվիրել։

Հ.Գ. Տեսել եմ, որ իմ ընտրած ցանկացած գրքի հետ կապված դավադրության տեսություններ են հյուսվում, դրանցում ինչ-որ նախանշան կամ ուղերձ են փնտրում։ Շատ զվարճալի են նման վերլուծությունները։ Բայց նաեւ դրանց հեղինակներին եմ հորդորում, խնդրում՝ այդ գրքերը ամբողջությամբ կարդացեք, հետո կրկին վերլուծեք ու ինձ սրտներիդ ուզածը վերագրեք։ Բայց, կարդացեց։

Կրթվելը նորաձեւ է»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։

Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են մարդիկ Աննա Հակոբյանի ընտրած ցանկացած գրքի հետ կապված դավադրության տեսություններ հյուսում»։

«Աննա Հակոբյանի ընթերցած գրքերում դավադրություն տեսնողը հենց ընդդիմությունն է»,- պատասխանեց հարցվածներից մեկը։

Մեկ այլ անցորդի խոսքով՝ ժողովուրդը Աննա Հակոբյանի կարդացած գրքերում դավադրություն է տեսնում, որովհետև լցված է չարությամբ։

«Վարչապետի կնոջ ընթերցած գրքերում դատարկություն եմ տեսնում»,- նկատեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:30 Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ցանկության մեջ
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին