Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:59 23-07-2025

Շառաչուն ապտակ Ստոկհոլմից

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանը գրում է․

Շառաչուն ապտակ Ստոկհոլմից․․․

Այսօր ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահը հրապարակել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC) /Դատարանի/ որոշման եզրափակիչ մասը, համաձայն որի՝ արգելվել է ՀՀ կառավարությանը՝
բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները,
փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը,
հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները,
և որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը։

Մեղմ ասած, վերը նշված դատական ակտը շառաչուն ապտակ է՝ ուղղված ՀԷՑ-ի շուրջ վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների հեղինակներին․․․

Նման դատական ակտի հրապարակումը վկայում է, որ ՀՀ կառավարությունը, մինչև հայտնի որոշումներ կայացնելը, չի հաշվարկել հնարավոր ռիսկերն ու իրավական հետևանքները, լրջորեն չի ուսումնասիրել ՀՀ օրենսդրությունն ու միջազգային պայմանագրերով ստանձնած հանձնառությունները, վտանգի տակ է դրել Հայաստանի բիզնեսի ու ներդրումային միջավայրի հեղինակությունը, իսկ ավելի հստակ՝ իր դիլետանտ գործունեությամբ հիմնավորել է, որ առաջնորդվել է բացառապես կամայական քմահաճույքով, որը հիմնված է զուտ քաղաքական հաշվարկի վրա։

Ես մեծագույն ցավ եմ ապրում, որ մեր երկրում որոշումները կայացվում են նման անպատասխանատու ձևով՝ թքած ունենալով մեր պետության իմիջի ու միջազգային վարկի վրա։

Որոշ մարդկանց թվում է, որ ղժղժալով հնարավոր է լուծել բոլոր հարցերը։ Հայաստանում հնարավոր է դեռևս, սակայն Հայաստանից դուրս էլ կյանք կա, ինչպես ասում են․․․

Այսպիսի որոշումները շառաչուն ապտակի տեսքով, ենթադրում է, որ սթափեցնող են, որպեսզի հնարավոր լինի կանգ առնել՝ վերջնական տապալումից խուսափելու համար։

Բայց սա վտանգավոր է նաև մեկ այլ տեսանկյունից։

Այս ամենը ցույց է տալիս, որ մեր երկիրը չի ղեկավարվում ՀՀ սահմանադրությամբ ու օրենսդրությամբ, այս ամենը ցույց է տալիս, որ մեր երկիրը ղեկավարվում է մեկ մարդու քմահաճույքով, որը հայտնվել է ցուգցվանգային վիճակում, թույլ է տալիս սխալներ մեկը մյուսի հետևից, որոնք ճակատագրական են Հայաստանի համար․․․

Քանի շուտ է, վերջ տվեք այս իրավական կամայականությանը և վերադարձեք օրինականության դաշտ․․․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր