Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:18 23-07-2025

Ուշադրություն դարձրեք գերագույն շայթանի սահմանած չափանիշներին. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․

Ուշադրություն դարձրեք գերագույն շայթանի սահմանած չափանիշներին.

1) Այնտեղ բացակայում է Հայ Առաքելական Եկեղեցու ու առհասարակ առաքելահաստատ որևէ եկեղեցու զավակին ներկայացվող կարևորագույն պահանջը՝ պարբերաբար Սբ.Պատարագին մասնակցելով՝ հաղորդություն ստանալը։ Տարեկան առնվազն 5 անգամ։

2) Այնտեղ բացակայում է Հայ Առաքելական Եկեղեցու ու առհասարակ առաքելահաստատ որևէ եկեղեցու զավակին ներկայացվող կարևորագույն մեկ այլ պահանջ՝ Եկեղեցու նվիրապետական կարգն ընդունելը, քահանաների ու եպիսկոպոսների հոգևոր իշխանությունը ճանաչելն ու դրան ենթարկվելը։

3) Այնտեղ բացակայում է Հայ Առաքելական Եկեղեցու ու առհասարակ
առաքելահաստատ որևէ եկեղեցու զավակին ներկայացվող կարևորագույն մեկ այլ պահանջ՝ Սրբազան ավանդությունն ընդունելը։ Ի՞նչ է Սրբազան ավանդությունը։ Դա Սբ. Գրիգոր Լուսավորչի պատմությունն է, դա Վարդանանքն է, դա Սբ. Ներսես Շնորհալին է, դա Սբ. Գրիգոր Նարեկացին է, դա մեր Սրբազան վարդապետությունն է, դա մեր գեղեցկագույն ու խորախորհուրդ Պատարագի ամեն բառն ու արարն է։

4) Այնտեղ առկա է այնպիսի «բողոքական» պահանջ, ինչպիսին է Աստվածաշունչը գոնե մեկ անգամ կարդացած լինելը։ Աստվածաշունչ մատյանում կան գրքեր, որոնք ես չեմ կարդացել, կան գրքեր, որ կիսատ եմ կարդացել։ Ու մեր Սուրբ Եկեղեցին ՉՈՒՆԻ ՊԱՀԱՆՋ՝ կարդալ ամենը։ Օրինակ, եթե մեկը մանրամասն կարդացել է Հին կտակարանում նկարագրված՝ ողջակեզի կանոնները, ապա դրանով նրա քրիստոնեական «արժեքը», ըստ իս, շատ չի մեծանում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում