Արտաքին Միտք 1 տարի առաջ - 21:24 22-07-2025

Թրամփի վարչակազմում դժգոհ են Նեթանյահուից, նրա քաղաքականությունից. փորձագետ

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ամերիկյան Axios պարբերականի համաձայն՝ Դոնալդ Թրամփի վարչակազմում աճում է հոռետեսությունն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ՝ մի շարք անվտանգային խնդիրների առնչությամբ նրա ապակառուցողական մոտեցումների հիմքով։ Պատճառն ԱՄՆ-ի համար շարունակական խնդիրների ստեղծումն է, այն դեպքում, երբ Դ. Թրամփի վարչակազմը փորձում որոշակի կայունություն ապահովել տարածաշրջանում։

Այս անգամ թեման առնչվում է Սիրիային, որտեղ ամերիկյան միջնորդության արդյունքում հրադադար էր հաստատվել կառավարական ուժերի և դրուզների միջև, իսկ Իսրայելը շարունակում է պարբերաբար հրթիռակոծել այդ երկրի տարածքը արհեստական հիմնավորումնդրով։

Բացի այդ, անընդհատ ձգձգում է հրադադարի հաստատումը Գազայի հատվածում, շարունակում ապակայունացել տարածաշրջանը։

Այնպես որ, Թրամփի վարչակազմում դժգոհ են Նեթանյահուից, նրա քաղաքականությունից, պարզապես խուսափում են հրապարակել այդպիսի դիրքորոշումը։

Իսկ Նեթանյահուն, ընդամենն օգտվելով գլոբալ և ռեգիոնալ իրավիճակներից, սեփական երկրի անվտանգային միջավայրն է բարելավում, շահերն առաջ մղում. հիմնականում հաջողում է՝ հաճախ նաև փաստի առաջ կնգնեցնելով իր առանցքային դաշնակցին՝ ԱՄՆ-ին։

Թերևս նաև քննարկվող օրինակով է ակնհայտ դառնում Իսրայելի հզորության երևույթը։ Եվ խոսքը ոչ միայն ռազմական ներուժի մասին է, այլ ավելի լայն անվտանգային համակարգի՝ իր ներքին և արտաքին կուռ բաղադրիչներով։

Իսրայել-Իրան վերջին դիմակայության ամենաթեժ շրջանում ԱՄՆ կոնգրեսում հանդիպեցինք մի քանի կոնգրեսականների, շրջեցինք հաստատության ներսում։ Ամերիկացի խորհրդարանականների շրջանում մի տիպային միտում կար՝ ով է ավելի ուժգին և տպավորիչ աջակցություն ցուցաբերում Հրեական պետությանը։

Կարծում եմ, որ նման տրամադրությունների գերակայությունը պարզապես հնարավորություն չի թողնում ԱՄՆ-ում իշխող որևէ կառավարության՝ ձեռնպահ մնալ սեփական դաշնակցին աջակցելու հարցում։ Նման պայմաններում լարվածության դեպքում հնարավոր առավելագույնը կարճատև ֆոնային տարաձայնությունների սցենարն է, ինչպես Օբամայի և Բայդենի կառավարման շրջանում էր։

Հ.Գ. Գրառմանը կից տեսանյութում՝ պատահաբար նկարահանված կոնգրեսի միջանցքներում, անզեն աչքով էլ երևում է Իսրայելի շահերին նվիրվածության մակարդակը, իսկ դրանց ընդդիմանալու դեպքում՝ նաև բարդ քաղաքական, քարոզչական հետևանքները, որոնց ազդեցությունը հազիվ թե կարճաժամկետ լինի...

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում