Արտաքին Միտք 1 տարի առաջ - 23:39 21-07-2025

Ամենայն հավանականությամբ Մերձավոր Արևելքում կձևավորվի նոր տանդեմ՝ Թուրքիա-Սիրիա-Ադրբեջան-Պակիստան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Եթե Սիրիայում «Հայաթ Թահրիր աշ–Շամի» գլխավորությամբ իշխանության եկած Ահմեդ աշ–Շարաան (ալ–Ջուլանի) կարողանա Թուրքիայի օժանդակությամբ մնալ իշխանության և պահպանել Սիրիայի միասնականությունը, ապա ամենայն հավանականությամբ Մերձավոր Արևելքում կձևավորվի նոր տանդեմ՝ Թուրքիա–Սիրիա–Ադրբեջան–Պակիստան։ Թուրքիան այս ուղղությամբ ներդրել է հսկայական ռեսուրսներ և ամեն ինչ անում է, որպեսզի Ահմեդ աշ–Շարաան (ալ–Ջուլանի) հաջողի։ Թուրքական TRT-ն հաղորդում է, որ այս ընթացքում թուրքական հետախուզությունը կարողացել է չեզոքացնել ալ–Ջուլանիի դեմ մի քանի մահափորձ։

Եթե սրան գումարենք նաև Իսրայելի կողմից Դամասկոսի հրթիռակոծությունը, որի ժամանակ նաև նախագահական պալատն էր ենթարկվել հարվածների, ապա ակնհայտ կդառնա, որ Սիիրիան մոտ ապագայում չի կարող ապահովել ներքին անվտանգություն և միասնականություն։ Այս պահին Սիրիայի ներսում կան երեք ամենաակնառու հակամարտության օջախները՝ քրդական, ալեվիական և հարավում՝ դրուզական։
Իսրայելի համար ազգային անվտանգության սպառնալիք է Թուրքիա–Սիրիա–Պակիստան տանդեմը, որին անմասն չի կարող մնալ Իսրայելի դաշնակից Ադրբեջանը։ Կա մեկ այլ չափազանց կարևոր հանգամանք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իսրայելի համար աստիճանաբար դառնալու է անկառավարելի։ Վերջինս կուրացել է հաղթանակի ու փառքի փայլից և այլևս իրեն զգում է հզոր առաջնորդ, ինչը մի օր հակադրելու է Իսրայել–Ադրբեջան շահերը, հաշվի առնելով հանգամանքը, որ այժմ հենց Սիրիայի տարածքում նկատվում է անուղղակի հակամարտություն Թուրքիայի և Իսրայելի միջև։

Սիրիայի վերականգնումը հակասում է Իսրայելի համակարգային շահերին, ուստի Իսրայելը ըստ էության կփորձի Սիրիայում խաղարկել վարչակարգի տապալման սցենար, որի հաջողության պարագայում նմանատիպ սցենար հնարավոր է խաղարկվի նաև Իրանում։ Նման սցենար խաղարկելու համար Իսրայելն այս պահին ունի դրուզների աջակցությունը, սակայն դա բավարար չէ նման օպերացիա իրագործելու համար, հետևաբար Իսրայելը կփորձի համագործակցություն սկսել քրդերի և սիրիական գործող վարչակարգից դժգոհ ալեվիների հետ։

Ուստի, տեսակետը, որ Էս–Սուվեյդայում հաստատված հրադադարը կարող է ապահովել երկարաժամկետ խաղաղություն, կարծում եմ հիմնազուրկ է։

Տեղի ունեցող գործընթացները Հայաստանի դիտանկյունից եթե վերլուծենք, ապա այստեղ մենք կտեսնենք շահերի էական փոփոխություն։ Եթե սիրիական նոր իշխանությունները գնան Թուրքիա–Սիրիա–Ադրբեջան–Պակիստան առանցքի ձևավորման ճանապարհով, ապա դա Հայաստանի ազգային անվտանգության շահերին հակասող տանդեմ կլինի, ուստի այս պարագայում մենք կտեսնենք ազգային–պետական շահերի համընկնման նոր երևույթ։ Եթե Հարավային Կովկասում հայ–իսրայելական շահերը հակընդդեմ թշնամական են, ապա Սիրիայում ձևավորված նոր կոնֆիգուրացիան հակասում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Իսրայելի շահերին։

Մյուս կողմից, հնարավոր չէ հաշվի չառնել նաև Իրանի Իսլամական Հանրապետության շահերը այս նոր կոնֆիգուրացիայի մեջ։ Որքան էլ այժմ Իրանը փորձում է սոլիդարություն դրսևորել սիրիական նոր վարչակարգի նկատմամբ, ակնհայտ է, որ այս վարչակարգը մի ծայրով էլ ուղղված է հենց Իրանի շահերի դեմ։ Եվ ձևավորվում է հետաքրքիր միջավայր՝ եզակի հարց է որտեղ Իրանի և Իսրայելի շահերը խորքում համընկնում են, իսկ առերևույթ՝ որևէ կողմ չի զիջելու»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում