Արտաքին 1 տարի առաջ - 10:05 21-07-2025

Ֆոն դեր Լեյենը և Կոշտան կայցելեն Չինաստան

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հուլիսի 24-ին կայցելեն Չինաստան, հաղորդում է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ այցը իրականացվում է Չինաստանի և ԵՄ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։

Հուլիսի 18-ին Եվրամիությունը սահմանափակումներ է սահմանել յոթ չինական և չորս թուրքական ընկերությունների նկատմամբ՝ որպես Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մաս։

Հուլիսի 8-ին Ուրսուլա ֆոն դեր Լեյենը քննադատել է Չինաստանին Ռուսաստանի հետ համագործակցության և Ուկրաինայի հակամարտության մեջ նրա դիրքորոշման համար։

Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը քննադատել էր չինական ընկերություններին Մոսկվայի հետ համագործակցության համար՝ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ հանդիպումից առաջ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է