Հայ դավաճաններ 1 տարի առաջ - 21:30 19-07-2025

Հայ դավաճաններ. Վասակ Սյունու պատիժը՝ պարսիկների կողմից

Հայ դավաճանների շարքի հերթական հրապարակումը նվիրված է Վասակ Սյունուն։

Հայոց պատմության ամենաբարդ և ճակատագրական շրջաններից էր 5-րդ դարը և հատկապես
Վարդանանց պատերազմի շրջանը: Ավարայրի ճակատամարտում հայերը կարողացան հասնել իրենց
նպատակին և ռազմական ճանապարհով թույլ չտվեցին, որպեսզի Սասանյան Պարսկաստանը հայերին
պարտադրի իրենց կրոնը: Այդ նույն ժամանակաշրջանում է գործել նաև Վասակ Սյունին:

Վասակ Սյունին եղել է հայ քաղաքական գործիչ և իշխանական տոհմի ներկայացուցիչ։ Նա ծնվել է
Սյունիների նախարարական ընտանիքում: Եղել է Բաբիկ Ա Սյունիի որդի։ 440–451 թվականներին
զբաղեցրել է Վրաց մարզպանի, իսկ 441–451 թվականներին՝ Հայոց մարզպանի պաշտոնները։

Պատանեկության տարիներին նա պատանդ է եղել և ապրել է Պարսից արքունիքում։ Հոր մահից հետո
Վասակ Սյունին վերադարձավ հայրենիք, տապալեց հորեղբոր՝ Վաղինակ Սյունու իշխանությունը և
ստանձնեց Սյունյաց տան կառավարումը։ 420-ական թվականներին սատարել է Մեսրոպ
Մաշտոցին՝ նպաստելով Հայաստանի արևելյան նահանգներում դպրոցների հիմնադրմանն ու կրթության տարածմանը։

Վաստակելով պարսից արքունիքի վստահությունը՝ 440 թվականին Վասակ Սյունին
նշանակվեց նախ Վրաց, ապա նաև Հայոց մարզպան։ Հազկերտ 2-րդ արքայի՝ հայ ժողովրդին
զրադաշտականություն պարտադրելու հրամանագրին դեմ հանդես գալու պատճառով նա, մի շարք
նախարարների հետ միասին կանչվեց Տիզբոն՝ պատասխանատվության ենթարկվելու։ Ընդունելով
թվացյալ հավատափոխություն և իր որդիներին թողնելով պատանդ Վասակ Սյունին վերադարձավ
Հայաստան։

449–451 թվականներին ազգային-ազատագրական շարժման ժամանակ Վասակ
Սյունին կողմնակից էր հայ-պարսկական ընդհարումը կանխելուն: Նա կարծում էր, որ առանց
Բյուզանդիայի օժանդակության հայկական ուժերը ի վիճակի չեն դիմակայել պարսկական
զորքերին։ Նրան աջակցում էր նաև Սպերի իշխան Տիրոց Բագրատունին։ Սակայն, արդյունքի
չհասնելով՝ Վասակը վճռական պահին լքեց ապստամբությունը: Նա պառակտեց շարժման միասնական
ճակատը և մի խումբ նախարարների հետ անցավ պարսիկների կողմը։

451 թվականի Ավարայրի ճակատամարտից հետո մասնակցեց պարսիկների հետ ապստամբության ճնշմանը՝ հետապնդելով Վարդան Մամիկոնյանի կողմնակիցներին, ձերբակալելով և Պարսկաստան
ուղարկելով բազմաթիվ նախարարների և հոգևորականների։ Երբ պարսիկները որոշեցին մեղմացնել
իրենց բռնի քաղաքականությունը Հայաստանում, Վասակ Սյունուն նախ ազատեցին մարզպանի
պաշտոնից և բռնագրավեցին նրա ունեցվածքը։

Շուտով նրան նորից կանչեցին Տիզբոն, որտեղ ձերբակալեցին և տանջամահ արեցին մահապարտների բանտում։

Ահա այսպես, հայ դավաճան Վասակ Սյունին տանջամահ արվեց և ստացավ իր արժանի պատիժը:
Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում