Արտաքին 1 տարի առաջ - 20:20 17-07-2025

Մոսկվան իրավունք ունի զենք կիրառել Կիևին օգնողների դեմ․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն երկրների ռազմական օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս Կիևին իրենց զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը կարծում է, որ իրավունք ունի իր զենքն օգտագործել այն երկրների ռազմական օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել Ռուսաստանի դեմ։ Հակամարտության հետագա սրման դեպքում մենք կպատասխանենք վճռականորեն և նույն կերպ»,- ասել է Զախարովան։

Նա մանրամասնել է, որ հեռահար հրթիռները բացառում են դրանց անկախ օգտագործումը Ուկրաինայի զինված ուժերի կողմից։

«Հեռահար համակարգերի օգտագործումն առանց այդ համակարգերն արտադրող երկրների ռազմական մասնագետների անմիջական մասնակցության... Ըստ էության, գերմանացի զինվորականներն անմիջականորեն կմասնակցեն մեր երկրի դեմ մարտական գործողությունների պլանավորմանը և իրականացմանը՝ վերոնշյալ Taurus-ի (խմբ․ մեծ հեռահարություն ունեցող հրթիռներ) կամ դրանց այլ անվանումներով մոդիֆիկացիաների կիրառման դեպքում»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը