Արտաքին 1 տարի առաջ - 21:35 17-07-2025

Գազայի հատվածում շուրջ 30 պաղեստինցի է զոհվել, վիրավորներ կան իսրայելցի զինվորների շրջանում

Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հուլիսի 17-ի լուսաբացից ի վեր պաղեստինյան անկլավում սպանվել է 29 պաղեստինցի, որոնցից 23-ը՝ Գազա քաղաքում։

Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Իսրայելը թիրախավորել է Գազա քաղաքում գտնվող կաթոլիկ Սուրբ Ընտանիք եկեղեցին, որի հետևանքով զոհվել է երկու պաղեստինցի, մի քանիսը վիրավորվել են։

ՀԱՄԱՍ-ը դատապարտել է կաթոլիկ եկեղեցու վրա իսրայելական հարձակումը՝ նշելով, որ «Գազայում մզկիթների, եկեղեցիների, հիվանդանոցների և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումը ռազմական հանցագործություններ են, որոնք պահանջում են միջազգային հանրության դիրքորոշում»։

Իսրայելի բանակն իր հերթին հայտարարել է, որ չի թիրախավորում կրոնական վայրերը։

Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ հուլիսի 17-ի առավոտյան Գազայի հատվածում տեղի ունեցած մարտերի ժամանակ վիրավորվել է հինգ զինվոր, որոնցից երկուսը ծանր վիճակում են։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իսրայելի զինված ուժերը որսացել են հյուսիսային Գազայից Իսրայելի տարածք ներխուժած երկու արկ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը