Արտաքին 1 տարի առաջ - 08:52 16-07-2025

Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգվել է

Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն ռադան, հաստատել է երկրում ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի ժամկետը ևս 90 օրով՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 5-ը երկարաձգելու որոշումը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։

Համապատասխան թիվ 13471 և թիվ 13472 օրինագծերին կողմ է քվեարկել 320 պատգամավոր, դեմ՝ մեկ ձայն։ Ռադայի որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 7-ին։

«Սա Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր տասնվեցերորդ երկարաձգումն է։ Իր պատմության մեջ առաջին անգամ Ուկրաինան ռազմական դրություն մտցրեց 2022 թվականի փետրվարի 24-ի առավոտյան։ Այս ռեժիմը երկարաձգվում է յուրաքանչյուր 90 օրը մեկ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը