«Մահվան նախարարը», Գորիսի քննարկումները, ՍԴ-ին «կաշառելը», Փաշինյանի մերժումը․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ իշխանական խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին կրկին հետապնդում են սկանդալները: Այս տարվա հունիսի սկզբին, երբ անհետ կորած զինծառայողների ծնողները դուրս են եկել վարչապետի հետ ունեցած հանդիպումից, բախում են ունեցել Արսեն Թորոսյանի հետ։ Ծնողները, որոնք արդեն մի քանի տարի շարունակ բարձրաձայնում են իրենց զավակների ԴՆԹ նույնականացման հարցում առաջացած խայտառակություններից, Կառավարության մուտքի մոտ հանդիպել են «Մահվան նախարարին»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը` հուլիսի 12-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ողջ քաղաքական էլիտան Գորիսում է եղել: Իշխանականները Գորիս են գնացել ուրբաթ երեկոյան, իսկ շաբաթ առավոտյան սկսել են ՔՊ քաղաքական ժողովը: Փակ հանդիպման ընթացքում նախ օրակարգը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը. 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ, սեպտեմբերի 20-ին կայանալիք ՔՊ վարչության ընտրություն, այնուհետև գրեթե բոլոր ՔՊ-ականները, միմյանց հերթ չտալով, ելույթներ են ունեցել ու հարցեր տվել Փաշինյանին՝ ինչն ինչպես անել:

Հրապարակ օրաթերթը գրում է․
Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով մեկնեց Բրյուսել, ապա՝ Փարիզ։ Ասում են՝ Բրյուսելից են կանչել Փաշինյանին, որ ներկայացնի, թե ինչպես ստացվեց, որ ամիսներ, տարիներ շարունակ հավաքական Արեւմուտքի քավորությամբ պայմանագրի ստորագրումը գլուխ չեկավ, իսկ ԱՄՆ միջնորդությունը կարծես արդյունք է տալիս, եւ համաձայնության են եկել «Զանգեզուրի միջանցքի» հարցով։

Նիկոլ Փաշինյանը մտադիր է բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորների եւ նախագահի առանց այն էլ բարձր աշխատավարձերը․ գրում է Հրապարակ օրաթերթը։ Ինչո՞ւ է Փաշինյանը որոշել ՍԴ-ին «կաշառել»։ Հիմնավորումն այսպիսին է. «ՍԴ դատավորների վարձատրությունը՝ իր կառուցվածքով եւ չափերով, համարժեք չէ վերջիններիս բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին եւ գործունեության համար բնորոշ բարձր պատասխանատվության աստիճանին։
Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը․ հայտնում է օրաթերթը։

«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ի կառավարիչ է նշանակելու ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին: «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, այդ որոշումն իսկապես կայացված է, սակայն Նիկոլ Փաշինյանը ՊՎԾ այլ ղեկավար չի նշանակի, և ՀԷՑ-ի պետականացումից հետո Ռոմանոս Պետրոսյանը կվերադառնա ՊՎԾ ղեկավարի պաշտոնին:

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում