Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:57 14-07-2025

Պաշտոնյան լավ չի պատկերացնում իր պաշտոնի իմաստը և լիազորությունների շրջանակը. փաստաբանը՝ ՄԻՊ-ի մասին

Փաստաբան Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը սահմանված է համապատասխան օրենքի 2-րդ հոդվածով։ Այդ հոդվածում և ողջ օրենքում չկա մի դրույթ, որն ուղղակի կամ անուղղակի լիազորեր ՄԻՊ-ին քննարկման առարկա դարձնելու փաստաբանների վարքագիծը (միգուցե՝ բացառությամբ այն դեպքի, եթե խոսքը գնար պետության կողմից ֆինանսավորվող իրավաբանական ծառայությունների որակի մասին)։

Ինձ թվում է՝ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ պաշտոնյան լավ չի պատկերացնում իր պաշտոնի իմաստը և լիազորությունների շրջանակը։

Եթե այդպես է, ապա կարճ նկարագրեմ այդ ինստիտուտի գաղափարը.

Ցանկացած [խելացի] իշխանություն ունի «հետադարձ կապի» կարիք։ Իմաստը նա է, որպեսզի լինի մի սուբյեկտ, որը համարձակություն կունենա իշխանություններին ասել, թե որտեղ են նրանք խախտում մարդկանց նկատմամբ իրենց պարտավորությունները և դա լինի այնպիսի սուբյեկտ, որի հեղինակությունն այդ ոլորտում իշխանությունները կասկածի տակ չեն դնում։ Այդ է պատճառը, որ օրենքով հենց իշխանություններն են ընտրում ՄԻՊ-ին։

(Չզարմանաք, սակայն միջնադարում խեղկատակներն էին ապահովում «հետադարձ կապը», քանի որ միայն նրանց էր թույլատրված քննադատել իշխանավորներին, այն էլ՝ կատակի ձևով։)

Եթե չլինի ՄԻՊ-ի կողմից իշխանություններին ուղղված քննադատություն, ապա դա չի վերացնի պրոբլեմը, պարզապես նույն բանը կասվի արդեն այլ սուբյեկտների կողմից և այլ եղանակով։

Պատկերավոր ասած՝ ՄԻՊ-ը իշխանությունների համար ծառայում է որպես հայելի, որտեղ նրանք կարող են տեսնել իրենց իրական դեմքը։ Խելացի իշխանությունները միշտ շահագրգռված են ունենալ լավ որակի հայելի։
Մինդեռ (շարունակելով պատկերավոր խոսքը) տվյալ դեպքում գործ ունենք մի հայելու հետ, որը ոչ միայն բան չի ցույց տալիս, այլ նաև՝ ի սկզբանե հայելու տիրոջ կողմից նախատեսված է ոչ թե որպես հայելի, այլ՝ որպես բամփող գործիք այն անձանց դեմ, ովքեր կհանդգնեն կասկածի տակ դնել իշխանությունների դեմքի գեղեցկությունը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում