Ավելին 1 տարի առաջ - 10:24 14-07-2025

Մուրճով դեռահասների վրա հարձակման մեջ մեղադրվող տղան կալանավորվել է

Դոմոդեդովոյում 16-ամյա դեռահասը ձերբակալվել է երկու ամսով՝ երկու աղջիկների վրա մուրճով հարձակվելու մեղադրանքով։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 11-ին քաղաքի ծայրամասում գտնվող այգեգործական համայնքի հարակից անտառում։

Ըստ նախնական տվյալների՝ աղջիկները հեծանիվ էին քշում, երբ դեռահասը մոտեցել է, գազ է ցանել նրանց դեմքին և մուրճով մի քանի անգամ հարվածել գլխին։ Նրանցից մեկին հաջողվել է փախչել, իսկ մյուսին նա քարշ է տվել անտառ։ Հետագայում աղջիկներից մեկին գտել է տատիկը։ Երկուսն էլ այս պահին գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Հետաքննության շրջանակում հայտնի է դարձել, որ ձերբակալվածը իր գործողությունները բացատրել է կանանց նկատմամբ ատելությամբ։ Նրա հարևաններն ասել են, որ նա հաճախ հրդեհներ է սարքել, իսկ մայրը նշել է, որ վերջին շրջանում նա գնել է քողարկող հագուստ և գրել հրաժեշտի նամակներ, որտեղ իրեն անվանել է ինցել (կանանց կողմից մերժված տղամարդկանց ենթամշակույթի ներկայացուցիչ)։

Ներքին գործերի մարմինները վարում են քրեական գործ՝ սպանության փորձի և ատելության շարժառիթներով հանցագործության հիմքերով։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը