Ներքին 1 տարի առաջ - 23:27 11-07-2025

Ժաննա Անդրեասյանը իր վրացի գործընկերոջ հետ քննարկել է կրթության բնագավառի համատեղ ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։

Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության և երիտասարդության ոլորտներում երկկողմ հարաբերությունները կամրապնդվեն շարունակական զարգացման օրակարգով։

Երկկողմ հարաբերությունների զարգացումն ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարն առաջարկել է զարգացնել և ընդլայնել կրթության, գիտության և երիտասարդության քաղաքականության բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ Թբիլիսի այցի ճանապարհին հանդիպել է Հայաստանի և Վրաստանի երիտասարդներին, որոնք այս օրերին հավաքի են մասնակցում ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Ապարանում։

Ողջունելով երիտասարդական համաժողովի անցկացումը՝ Գիվի Միքանաձեն ընդգծել է վերջինիս ամենամյա ձևաչափով անցկացնելու հնարավորությունը՝ հայ և վրացի երիտասարդների միջև հաղորդակցման, գիտելիքների ու փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման նպատակով։ Վրացական կողմի հրավերով ՀՀ 25 երիտասարդներ օգոստոսի 8-12-ը նաև ամառային ճամբարի կմասնակցեն Անակլիայում։

Կողմերն առաջարկել են դիտարկել երկու երկրների միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների միջև Erasmus ծրագրով համատեղ ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունները, ինչպես նաև քոլեջների միջև համագործակցությունը՝ հատկապես «շինարարություն» մասնագիտությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև միջպետական կրթաթոշակային ծրագիրը, որի շրջանակում ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ստանում բարձրագույն կրթություն ստանալ Վրաստանի բուհերում, իսկ Վրաստանի քաղաքացիները՝ ՀՀ բուհերում: Կարևորվել է նաև այդ կրթաթոշակային տեղերի հատկացումը երկու պետությունների բուհերում հայագիտություն և վրացագիտություն ուսումնառելու համար:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ Ապարանում անցկացվող հավաքի շրջանակում վրացի երիտասարդները հետաքրքրվել են Հայաստանում տարաբնույթ նախաձեռնությունների մասնակցելու հնարավորությամբ։ Երիտասարդական հավաքների և ֆորումների անցկացումը կողմերը կարևորել են նմանօրինակ կրթաթոշակային ծրագրերի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համատեքստում։

Շեշտվել է գիտության ոլորտում համատեղ կրթագիտական ծրագրերի իրականացման կարևորությունը, որը հնարավոր է դիտարկել նաև «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում:

Կարևորելով նաև միջբուհական համագործակցությունը երկու պետությունների միջև՝ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել ուսանողների, դասավանդողների և հետազոտողների փոխանակման ծրագրեր, ինչպես նաև համատեղ հետազոտական նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը: ԿԳՄՍ նախարարն անդրադարձ է կատարել նաև «Ակադեմիական քաղաք» ռազմավարական նախաձեռնությանը և հրավիրել իր գործընկերոջը հոկտեմբերին Երևանում կայանալիք խորհրդաժողովին։

Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում