Ներքին 1 տարի առաջ - 19:42 12-11-2024

Ժաննա Անդրեասյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը քննարկել են համագործակցության ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը, որն առնչվում է ոլորտային ծրագրերին և տարբեր խնդիրներով պայմանավորված մարտահրավերներին: Ժաննա Անդրեասյանը կարևորել է կազմակերպության դերը ՀՀ կրթության` մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրի մշակման և իրականացման գործում: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ԿԳՄՍՆ վստահելի գործընկերներից է երեխաների իրավունքներին ուղղված առանցքային ծրագրերի իրականացման ուղղությամբ՝ մասնավորապես կարևորելով համընդհանուր ներառականությանն ուղղված համատեղ աշխատանքը:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության թիրախային ծրագրերից մեկի՝ մինչև 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ծրագրի ընթացքը: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ՀՀ կառավարությունը հաստատել է ծրագրում ընդգրկված հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկը, որոնց մի մասում աշխատանքներն ավարտվել են, իսկ մյուս մասում շինարարական աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ՀՀ կառավարության կարևոր թիրախներից է բոլոր բնակավայրերի համար նախադպրոցական ծառայության հասանելիության ապահովումը, այդ իսկ պատճառով արդեն իսկ քարտեզագրվել են նախադպրոցական ծառայություն չունեցող բնակավայրերը:

Այն բնակավայրերում, որոնցում ապրում են մինչև 10 նախադպրոցական տարիքի երեխաներ, նախատեսվում է այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների մոդելի կիրառում կամ տրանսպորտային ծառայության ապահովում՝ հարևան բնակավայրում գործող մանկապարտեզ հաճախելու համար։ Նշված տարիքի 10-50 երեխա ունեցող բնակավայրերում նախատեսվում է հիմնել նախակրթարաններ, իսկ 50-ից ավելի երեխաներ ունեցող բնակավայրերում կկառուցվեն մանկապարտեզներ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և նրանց կրթական համակարգ վերադարձնելու կարևորությանն ու քննարկել համագործակցության հնարավորությունները:

Անդրադարձ է եղել նաև նոր չափորոշչի շրջանակում հանրակրթական դպրոցներում գործող «Առողջ ապրելակերպ» խմբակին, մենթորների վերապատրաստումներին և այլ հարցերի:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը շնորհակալություն է հայտնել ընդունելության և շարունակական համագործակցության համար՝ կարևորելով նաև «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման շուրջ կատարված համատեղ աշխատանքը: Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու երիտասարդության ոլորտին ցուցաբերվող աջակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր գործադրել ընթացիկ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը