Ներքին 1 տարի առաջ - 17:43 11-07-2025

Լիահույս ենք, որ հաջորդիվ նման հրապարակման անհրաժեշտություն չի առաջանա․ ԱԳՆ-ից զգուշացնում են

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Հուլիսի 7-ին «Ազատություն» ռադիոկայանի կողմից Տնտեսական համագործակցության կազմակերպության կողմից հրապարակված տեսանյութում.

1․ Նշվում է, որ կազմակերպության անդամներն ընդունել են «համատեղ կոմյունիկե», ինչը չի համապատասխանում իրականությանը. ոչ միայն կոմյունիկեի համատեղ լինելը հավաստող որևէ հիմք չկա, այլև հենց այն հրապարակող՝ ընդունող երկրի մեկ այլ հրապարակման մեջ ևս նշվում է, որ այն «նախագահողի ամփոփում է», ինչը հեռու է համատեղ ընդունված փաստաթղթից: Նույն համատեքստում այն չի կարող բնորոշվել «բանաձև», ինչն արված է «Ազատության» ռադիոկայանի հրապարակման մեջ: Այս իրականությանը չհամապատասխանող բնորոշումներն արտացոլված են «Ազատության» թե՛ տեսանյութում, թե՛ կայքէջում առկա հրապարակման մեջ:

Ուշագրավ է այս առնչությամբ կազմակերպության առնվազն մեկ անդամ երկրի կողմից կոմյունիկեի վերաբերյալ, այդ թվում նաև հանրային արտահայտված անհամաձայնությունը:

2․ Տեսանյութի 2:02 րոպեին հնչում է, թե «ընդունված կոմյունիկեին պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել», այն դեպքում, երբ «Ազատությունն», իր հարցմանն ի պատասխան, նյութի հրապարակումից մեկ ժամ առաջ ստացել էր ՀՀ ԱԳՆ մեկնաբանությանն առ այն, որ «Մեր դիրքորոշումը կոմյունիկեում արծարծված խնդրի վերաբերյալ արտահայտված է ԱԳՆ հունիսի 23-ի հայտարարության մեջ»:

Նախքան այս հրապարակումն անելը «Ազատության» ռադիոկայանի գործընկերներին արդեն խնդրել ենք հեռացնել սխալ նյութը և առկա անճշտությունները: Լիահույս ենք, որ հաջորդիվ մեր կողմից նման հրապարակման անհրաժեշտություն չի առաջանա»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում