Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 09-07-2025

ՔՊ-ին ձեռնտու է, դրա համար է հիշել պողպատե մանդատի մասին․ հարցում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ դատապարտում է յուրաքանչյուր բռնության դրսևորում՝ թե՛ ԱԺ-ում, թե՛ դրանից դուրս։

«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը գործում է ու ավելի ու ավելի ծանր հարվածներով իջնելու է մեր երկրի դեմ աշխատող, մեր ժողովրդին վիրավորող, չհարգող, մեր ժողովրդին սպանողների, թալանողների և մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»,- գրել է նա։

Oragir.News-ը շրջել է Երևանում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են ՔՊ-ականները միայն ընտրություններից առաջ հիշում պողպատե մանդատի մասին»։

Հարցվածների մեծ մասը դժվարացավ հստակ պատասխան տալ, որոշներն էլ նշեցին, որ ՔՊ-ն անում է այն, ինչ իրեն ձեռնտու է։

«Չգիտեմ, Փաշինյանից ես բան չեմ հասկանում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ բոլորն են այդ մասին սկսում խոսել, քանի որ իրենց օգուտ է։ «Չգիտես, որ միակ ձևն ա, որ բացի դռներն իրանց առաջ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ իրենց դա ձեռնտու է։ «Որովհետև իրանց տենց ա պետք։ Ում ոնց ձեռք ա տալիս էդ անում ա, էդ հիշում ա ու ոչ մեկը երբեք մեր կարծիքը ոչ հարցնում ա, ոչ էլ ուզում ա հարցնի, թե հայը ինչ ա ուզում»,- ասաց նա։

«Չգիտեմ, երևի իրանց պիտի հարցնեք»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից