Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 09-07-2025

Որ ղեկավարը թուրք լինի, Աժ-ում էլ իրար կծեծեն․ հարցում

Նախօրեին Ազգային ժողովի նիստն ընդհատվեց ծեծկռտուքով: Իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները լեզվակռվից անցան բռունցքների: Նույնիսկ անվտանգության աշխատակիցներին չէր հաջողվում նրանց բաժանել: Պատգամավորական խմբերը տեղ-տեղ բռնկվում էին, հայհոյում, սպառնում ու հարվածում միմյանց։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են վերջին շրջանում ԱԺ նիստերը միշտ ծեծկռտուքի վերածվում։ Իշխանությո՞ւնն է մեղավոր, թե՞ ընդդիմությունը»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ և՛ իշխանությունը և՛ ընդդիմությունը մեղավոր են Ազգային ժողովում հաճախակի դարձած ծեծկռտուքի համար։

«Չգիտեմ, սարքած պատմություն ա, ինչ ընդդիմություն, սաղ կինո ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ պատգամավորները շատ են սիրում կռիվ անել։ «Որովհետև շատ են սիրում կռիվ անել։ Երկուսն էլ մեղավոր են։ Ընդդիմություն չկա Հայաստանում։ Սերժոն, Քոչոն գող- ավազակներ են, նրանց մասին ընդհանրապես չպետք է խոսենք, նրանք անասուն են, մարդիկ չեն»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ԱԺ-ում իշխանությունը հրահրեց ծեծկռտուք։ «Որովհետև երկրում իշխանություն չկա։ Իրանք են հրահրում, դրա համար էլ ոտնահարվում են մարդկանց իրավունքները։ Իհարկե մեղավորը իշխանությունն է, պարզ երևում է, որ իշխանությունը հրարհրեց»,- ասաց նա։

«Որ մի ղեկավար թուրք լինի տենց էլ կլինի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
22:30 Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ցանկության մեջ
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին