Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:25 09-07-2025

Բագրատ Սրբազանը ասում է՝ եթե գյուլլելու մասին խոսակցություն եղել է, ուրեմն կոնտեքստն այլ է եղել

«Էլի սղագրության մեջ ,ոնց որ թե Բագրատ Սրբազանին է վերագրվում այդ խոսքը, բայց եթե այդ սղագրությունը հիմք ընդունեմ և դրա կոնտեքստը ես փորձեմ բացահայտել, իմ համար ընկալելի է այն միտքը, որ փողոցները պարալիզացնելու համար քննարկվել է մեքենաների դիմապակիներին ներկ լցնելու կամ ինչ-որ մատերիալ լցնելու, որպեսզի վարորդները չկարողանան, հետո ի վիճակի չլինեն վարել։ Արդյոք դա կարող է լինել վարչական իրավախախտում, թե ոչ, կարող ենք քննարկել, բայց էլի եմ ասում, հետագա խոսակցությունները վկայում են, որ վերջում եկել են մի եզրահանգման, որ որևէ վնաս, թեկուզ ամենանվազագույն անհանգստություն, տհաճություն քաղաքացիներին չպետք է պատճառվի»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Բագրատ Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Անդրադառնալով գյուլլելու մասին խոսակցություններն՝ փաստաբանը նշեց, որ Սրբազանի խոսքով, եթե նման խոակցություններ եղել են, խոսակցություններ, եթե եղել են, պետք է եղած լինեն այլ քննարկումների կոնտեքստում։

Մանրամասները՝ տեսանյութոմ

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է