Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:10 27-09-2024

Որդիս ասում էր՝ եթե պետք է, ուրեմն կմեռնեմ հայրենիքիս համար. զոհվածի մայր

Այսօր, սեպտեմբերի 27-ին, 44-օրյա պատերազմի սկսվելու օրն է։ Պատերազմի հետևանքներն աղետալի էին հայ ժողովրդի համար՝ տարածքային կորուստներ Արցախում, հազարավոր զոհեր, տեղահանություններ, գերեվարված զինծառայողներ և քաղաքացիական անձինք:

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում է 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի մայրը Աննա Մկրտչյանը Oragir.News-ի հետ զրույցում պատմեց որդու մասին, նրա չիրականացած երազանքների մասին։

«Լուրերով իմացանք, որ պատերազմ է սկսել, զանգեցի իրեն։ Չէր ուզում ասել, ասաց՝ «Մամ ես մի քիչ հետո կզանգեմ»։ Մոտ ժամուկես հետո իմացանք, որ դիրքերում են։ Իրենց կյանքի հետհաշվարկը տրվեց հենց այս օրը 4 տարի առաջ»,- պատմում է զոհված զինծառայողի մայրը։

«Իրենց տարան Արցախ հոկտեմբերի 13-ին։ Ամեն օր կապ ունեցել ենք։ Երկրորդ-երրորդ օրն ասում էր՝ «Ինչ-որ մի բան էն չի։ Ամեն ինչ գնում է էնպես, ինչպես չպիտի գնա։ Նահանջից-նահանջ։ Կարող ենք գնալ առաջ, բայց չենք գնում»։ Ամսի 15 իրենց տարել են Հադրութ, էն դեպքում, երբ 9-ին Հադրութն արդեն հանձնված էր։ Ամսի 19-ին, 20-ին Ջաբրայիլում են եղել»,- ասում է Աննա Մկրտչյանը։

Փա՜ռք հանուն հայրենիքի ընկած հերոսներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում