Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:43 08-07-2025

Բոլորը ձեռք են քաշել մեզնից․ Արշակունյաց 135-ում անմխիթար վիճակ է

Oragir.News-ն ահազանգ է ստացել Արշակունյաց 135 շենքի բնակիչներից, ովքեր նշում են, որ իրենց շենքն ու բակային տարածքը գտնվում են ծայրահեղ անմխիթար վիճակում։ Աղբահանության բացակայություն, կոյուղաջրերի հոսք, խմելու ջրի պակաս՝ այս ամենն, ըստ նրանց, արդեն անտանելի են դարձել։

Թեև բնակիչները փորձում են իրենց ուժերով կարգի բերել վիճակը, այնուամենայնիվ, ընդգծում են՝ ամեն ինչ իրենց ձեռքում չէ։

Բնակիչներից մեկի խոսքով՝ իրենց բարձրացրած խնդիրները երբեմն արձագանք են ստանում, բայց այդ արձագանքը հիմնականում մակերեսային է։

«Ամիսը մեկ տարիքով հավաքարարների բերեն, թե ոչ, որ մաքրեն։ Տեղի ծառերը սանիտարական սրսկում չեն անում, չեն էտում։ Մինչև չբողոքես, չդիմես, ոչինչ չեն անում։ Խաղահրապարակը անմխիթար վիճակում է՝ խաղասարքերի կեսը կոտրված է, մյուս կեսը՝ կիսավերանորոգված։ Երեխաները հողի մեջ են խաղում, Շենգավիթի շրջանում այս վիճակին հասած հրապարակ չկա, միգուցե՝ ողջ քաղաքում էլ չլինի։ Շենքի տարածքն ընդհանրապես չի մաքրվում։ Կոյուղիները մշտապես վթարային են։ Այս ծառերը մենք ենք սպիտակեցրել՝ երկու օր առաջ։ Երբեք ոչ մի պատասխանատու ոչինչ չի անում։ Թաղապետարանն ասում է՝ համատիրությունը պիտի անի, համատիրությունն էլ՝ թաղապետարանը։ Մեկը մյուսի վրա են գցում»,- ասաց մեր զրուցակիցը։

Բնակիչների համոզմամբ՝ իրենք գործող իշխանությունների հանդեպ որևէ վստահություն չունեն, այսքանից հետո չեն հավատում ոչ մի խոստման։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան