Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:00 01-11-2024

Գովազդներ, անմխիթար վիճակ, շենքի օտարում. Ագրարայինը երեկ աղմկում էր, իսկ այսօր արդեն լուռ է

Արդեն շրջանառության մեջ է դրվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնաշենքերից մեկը Հայաստանում ֆրանսիական համալսարանին հանձնելու մասին կառավարության որոշման նախագիծը:

Oragir.News-ն այցելեց ՀԱԱՀ, որտեղ տեսանկարահանեց մասնաշենքը, որն աշխատակիցների խոսքով՝տրվելու է ֆրանսիական համալսարանին։

Oragir.News-ը փորձեց զրուցել ռեկտորի պարտականությունները կատարող Արամ Հովհաննիսյանի հետ, սակայն նա չցանկացավ խոսել և նշեց, որ որևէ մեկը չի խոսի մեզ հետ, հավելելով, որ բողոքի ակցիա են անում մինչև կառավարության նիստը։

Հարցին՝ հիմա լռելու՞ են, Հովհաննիսյանը հրաժարվեց պատասխանել։

Նշենք, որ շենքի ներսում բջջային օպերատորներից մեկի գովազդն էր։ Ինչպես նաև շենքի ն անմխիթար վիճակ էր։ Բարեկարգված էր միայն մուտքը և այն հատվածը, որտեղ գտնվում էր Արամ Հովհաննիսյանի աշխատասենյակը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 31-ին Հայաստանի ագրարային համալսարանի դասախոսները, աշխատակիցներն ու ուսանողները բողոքի ակցիա իրականացրեցին կառավարության շենքի մոտ։

Նշենք նաև, որ երկար ժամանակ է ՀԱԱՀ չի կարողանում ռեկտոր ընտրել։ Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն է։

Թեպետ ամիսներ շարունակ կառավարությունը, համալսարանի ղեկավարությունն ու հոգաբարձուների խորհուրդը հերքում էին մասնաշենքի հանձնման մասին լուրերը, բայց դրանք, փաստացի իրականություն են դառնում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը