Ներքին 1 տարի առաջ - 10:56 08-07-2025

Սամվել Կարապետյանը վարչապետի մամուլի քարտուղարի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի դեմ հայց է ներկայացրել

Գործարար, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի և քաղաքագետ Հարություն Մկրտչյանի դեմ։ Նրանցից յուրաքանչյուրից պահանջում է հրապարակային հերքել զրպարտություն համարվող տվյալները, ինչպես նաև՝ վճարել 9 մլն դրամ դրամ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում․ այս մասին գրում է «Հետք»-ը։

Նազելի Բաղդասարյանը 2025թ. հունիսի 17-ին և 24-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակային տեղեկություններ է հայտնել այն մասին, որ Սամվել Կարապետյանն ինքնակոչ սրբադասված է (Մայր Աթոռում նրա նկարի առկայության պատճառով), որն այլ երկրից ստացված հրահանգով խառնվում է Հայաստանի ներքին քաղաքական կյանքին՝ ՀՀ-ն ծայրագավառ դարձնելու և պետականության դեմ մարտնչելու նպատակով։

Վարչապետի մամուլի խոսնակը նաև հրապարակել է մի նկար, որում պատկերված է եղել նաև Սամվել Կարապետյանը՝ նկատի ունենալով ՀՀ ինքնիշխանության դեմ պայքարող խմբին։ Սամվել Կարապետյանը նշված տեղեկությունները համարում է զրպարտություն։

Բացի այդ, ըստ Ս. Կարապետյանի, Ն. Բաղդասարյանը նաև վիրավորել է իրեն, ինչի համար պահանջում է հրապարակային ներողություն խնդրել։ Մասնավորապես՝ վիրավորական են ընկալվել մամուլի քարտուղարի հետևյալ արտահայտությունները. «Չեմ հասկանում՝ հովհարային անջատու՞մ է, թե՞ թույլ միացում վերջինիս մոտ։ Ամեն դեպքում՝ հողանցում արեք, ոտքերը գետնից կտրվել են։… Հայաստանի պետականության դեմ մարտնչող տաշիրիսամոների․․․»։

Ինչ վերաբերում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին, ապա վերջինս 2025թ. հունիսի 17-ին, 18-ին, 21-ին և հուլիսի 1-ին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկություններ է հայտնել այն մասին, որ Սամվել Կարապետյանը հանդիսանում է գործակալ, որ Հայաստան նրա այցը կապված է, այսպես ասված, «գործուղման» և հրապարակումներում նշված հանգամանքների հետ։ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի հանդեպ Սամվել Կարապետյանի վերաբերմունքի հետևանքով ՀՀ-ում էներգետիկ ճգնաժամ է և այլն։ Գործարարն այդ տեղեկությունները համարում է զրպարտչական, սուտ և անհիմն, որի համար պահանջում է ներողություն խնդրել:

Սամվել Կարապետյանը վիրավորական է համարել նաև Չախոյանի մի քանի արտահայտություններ, որի համար պահանջում է հրապարակային ներողություն խնդրել, մասնավորապես՝ «Սրբապիղծ «սրբազանների» ու նրանց պաշտպանների համար միշտ էլ փողն է եղել շարժառիթ ու սրբություն», «… պետք է իմանա, որ պետությունն ու քաղաքացիներն էլ թքած ունեն իր վրա», «Սա Հայաստանն է, որտեղ պետության ու պետականության դեմ կռիվ տվողները պետության զորությունը կզգան մռութներին», «Բա որ ասում էինք պետության համը կմնա բերանդ, չէիր հավատում», «Մի անգամ միջնորդեց, համը բերանն է մնացել», «Հայաստանը կոշկակարի բուդկա չէ, որ ով պատահի նկարը կպցնի պատերին: Ոչ էլ Կալուգայի Նիժնի Տապռ գեղն է …»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»