Մամուլ 1 տարի առաջ - 08:52 08-07-2025

Էլի ուսումնական հաստատություններ կմիավորվեն. ի՞նչ ճակատագիր է սպասվում 64 աշխատակիցներին. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ը «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ին միացնելու մասին նախագիծը։

2022 թվականին փոփոխություններ են կատարվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում: Մասնավորապես՝ օրենքում ամրագրվել է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն հաստատության տեսակը: ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 2346-Ա/2 հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների վերակազմակերպման գործողությունների պլանը և ժամանակացույցը»։

Այս համատեքստում 2025-2026 ուսումնական տարվանից դադարեցվելու է «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի գործունեությունը, նրան վերապահված գործառույթները վերապահվելու են «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Կրթահամալիրի 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում սովորողների թվաքանակը կազմել է 14 աշակերտ, որից երեքը ավարտում են 12-րդ դասարանը, չորս սովորողի 19-ը տարին լրանում է և այլևս չեն շարունակելու կրթությունը: Ներկայումս ԿԳՄՍ ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և այլ շահագրգիռ կառույցների հետ քննարկվում է յոթ երեխաների՝ ընտանիք վերադառնալու և համայնքի հանրակրթական դպրոցում սովորելու հարցը: Յոթ սովորողի ծնողների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ նշված երեխաներն արդեն իսկ տեղափոխվելու են այլ հանրակրթական ուսումնական հաստատություններ։ Կրթահամալիրում տվյալ պահին բացակայում են կրթություն ստացող երեխաներ, ինչը փաստացի հանգեցնում է հիմնական գործունեության դադարեցմանը։ Միևնույն ժամանակ, կրթահամալիրի կանոնադրությամբ նախատեսվում է նաև սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելու գործառույթ՝ միտված երեխաների ընտանիքների հետ կապի վերականգնմանը, նրանց հասարակության մեջ լիարժեք ներառմանն ու օրինական շահերի պաշտպանությանը։ Այս գործառույթն ամբողջությամբ համընկնում է «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված նպատակների հետ։

Նկատի ունենալով սա՝ նպատակահարմար և հիմնավորված է կրթահամալիրի՝ որպես առանձին իրավաբանական անձի գործունեության դադարեցումը և դրա վերակազմավորումը «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի» կազմում գործող համապատասխան բաժնի կամ ենթաբաժնի ձևաչափով։ Այդ միջոցով հնարավոր կլինի պահպանել կրթահամալիրի կողմից կուտակված մասնագիտական փորձն ու ներուժը։

Կրթահամալիրի աշխատակիցների թիվը 64 է (20-ը՝ կենսաթոշակային տարիքի)։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում