Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:42 06-07-2025

Վեր են ընկնում, ձեռ ու ոտ կոտրում, խայտառակ վիճակ ա. ալավերդցի

Ալավերդու Սանահին Սարահարթ թաղամասի 2/30 շենքի ետնամասը քաղաքի ամենաբանուկ հատվածն է: Այս ու հարակից շենքերի տակ են տեղակայված թաղամասի խոշոր առեւտրի կենտրոնները, եւ մարդկանց շարժն այս հատվածով ակտիվ է:

Արձրեւոտ եղանակին ալավերդիները մի կերպ են հաղթահարում այս ճանապարհը: Խոր ջրափոսերում երբեմն խափանվում են մեքենաներ, անցորդները ջրի ու ցեխի մեջ են հայտնվում:

Ալավերդու բազմաթիվ շենքերի բակեր են նմանատիպ վիճակում, սակայն 2/30 շենքի բակի վերանորոգումը քաղաքացիները հրատապ են համարում:

Քաղաքացիներից մեկն էլ կողմնակից է, որպեսզի ճանապարհի նորոգմանը ֆինանսական մասնակցություն ունենան նաեւ տարածքում գործունեություն ծավալող բիզնեսները:

Ամեն դեպքում նախաձեռնությունը պետք է լինի տեղական իշխանությանը, որն այս դեպքում բացակայում է:

Տեսանյութ: