Քիմ Քարդաշյանի SKIMS ապրանքանիշը հայտնվել է քննադատությունների տարափի տակ։
Պատճառը 148 դոլար արժողությամբ սուրբծննդյան օրացույցն է, որի պարունակությունը գնորդները որակել են որպես «էժան աղբ»՝ պնդելով, որ այն բացարձակապես չարժե այդ գումարը։
Սկանդալը սկսվել է TikTok-ում հրապարակված տեսանյութից, որտեղ օգտատերը բացել է օրացույցի բոլոր 12 նվերները։ Տեսանյութը հավաքել է ավելի քան 45 միլիոն դիտում։
Հավաքածուում եղել են SKIMS լոգոտիպով բանալիօղակներ, մազերի կապիչներ, բարետներ, հակասթրեսային խաղալիք և Սուրբ Ծննդյան զարդեր։
Գնորդները դժգոհել են, որ ապրանքների իրական արժեքը չի համապատասխանում 148 դոլար գնին։
Քննադատությունների ֆոնին Քարդաշյանի ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը կապ է հաստատել օրացույցը գնած բոլոր հաճախորդների հետ՝ առաջարկելով ամբողջական գումարի վերադարձ կամ SKIMS կրեդիտ։
Հատկանշական է, որ սա SKIMS-ի շուրջ առաջին աղմկահարույց պատմությունը չէ․ ապրանքանիշի նախորդ հավաքածուները նույնպես դարձել էին սոցիալական ցանցերի քննարկման առարկա։