Արտաքին 1 տարի առաջ - 21:45 03-07-2025

Ինչ են քննարկել Պուտինն ու Թրամփը. մանրամասներ՝ հեռախոսազրույցից

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում ընդգծել է Ուկրաինայի հետ բանակցելու Մոսկվայի պատրաստակամությունը, քննարկվել է հարցերի լայն շրջանակ։

Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքերը Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մասին։

«Բնականաբար, քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը»,- լրագրողներին ասել է Ուշակովը՝ Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցից հետո։

Ուշակովը նշել է, որ երկու երկրների ղեկավարները մանրամասն քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ռուսական կողմն ընդգծել է հակամարտությունը ժողովրդավարական ճանապարհով լուծելու իր դիրքորոշումը։ «Զրույցը եղել է անկեղծ, գործնական և կոնկրետ»,- հավելել է Ուշակովը՝ մանրամասնելով, որ զրույցի ընթացքում նախագահների հանդիպման հնարավորության մասին խոսք չի գնացել։

«Քննարկվել են նաև Սիրիայի իրադարձությունները, և այդ ուղղությամբ ռուսական ու ամերիկյան կողմերը կշարունակեն երկխոսությունը»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը։

Զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել Ուկրաինայի շուրջ Կիևի հետ բանակցությունների նոր փուլ անցկացնել։

«Պուտինը շնորհավորել է Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ և նշել Ռուսաստանի ներդրումն ամերիկյան պետականության զարգացման գործում։ Նախագահները քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդհանրապես Մերձավոր Արևելքը»,- մանրամասնել է Յուրի Ուշակովը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում