Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 15:00 03-07-2025

Ոչ թե նոր կաթողիկոս է պետք, այլ վարչապետ՝ նորմալ մարդ, «իդիոտ» չլինի․ հարցում

Վերջին շրջանում վարչապետի կողմից նախաձեռնված կաթողիկոսափոխության արշավը հանրային տարբեր գնահատականների է արժանանում։ Փաշինյանի ընդդիմախոսները կարևոր են համարում վարչապետի փոփոխությունը, փորձում նախաձեռել իմպիչմենտի գործընթաց, միաժամանակ՝ պաշտպանում վեհափառին։ Իսկ ՔՊ-ականները՝ առաջ են մղում կաթողիկոսի փոփոխության թեման ու պաշտպանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս իրարամերժ քննադատությունները հանրությունը, կարծես՝ բաժանել են մասերի։

Oragir.News-ը հարցում է անցկացրել Երևանի մի շարք փողոցներում՝ պարզելու համար, ըստ քաղաքացիների՝ Հայաստանին ավելի շատ նոր վարչապե՞տ է անհրաժեշտ, թե՞ նոր կաթողիկոս։

Հարցմանը մասնակցած քաղաքացիների մի մասը կարծիք հայտնեց, որ երկրում քաղաքական առաջնորդի փոփոխությունն ավելի հրատապ է։

«Մենք չունենք վարչապետ, ունենք չգիտեմ ինչ։ Կաթողիկոսին ընտրում է Եկեղեցական բարձրագույն խորհուրդը, և այնտեղ նաև աշխարհիկ մարդիկ էլ կան։ Նրանք ընտրել են։ Ո՞վ իրավունք ունի քիթը մտցնելու հոգևոր դաշտ, մտցնելու կաթողիկոսի ընտրությունների մեջ։ Սա աննախադեպ բան է։ Աշխարհում այսպիսի բան չի եղել, որ երկրի ղեկավարը ամենավերջին հայհոյանքներով, փողոցային խուլիգանին հարիր հայհոյանքներով եթերից խոսի, հասարակությանը ներկայանա։ Ես ապշում եմ, որ էսքան տարի դեռ էս վիճակը պահպանվում է»,- ասաց հարցվածներից մեկը։

Մի շարք քաղաքացիներ էլ կարծիք հայտնեցին, որ 2-ն էլ պետք է փոխվեն, և նոր Հայաստան լինի բոլոր առումներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից

Ձեզ գուցե հետաքրքրի