87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 18:49 01-07-2025

Համոզված եմ, որ հարևան Իրանը արագ կվերականգնվի, և իրանցիների կվերադառնան իրենց խաղաղ կյանքին

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այցելեցի ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն` սգո մատյանում գրառումներ անելու և ցավակցություններս Իրանի ժողովրդին այսկերպ փոխանցելու համար:

Իրանի դեմ ռազմական գործողությունները նոր փորձություն էին մեր տարածաշրջանի համար, որտեղ ցանկացած նոր ցնցում կարող է մասշտաբային ողբերգությունների հանգեցնել:

Ակնկալել, որ պատերազմներ և զոհեր այլևս չեն լինի, ուղղակի չենք կարող. ցավոք իրողությունները լավատեսություն չեն ներշնչում:

Համոզված եմ, որ հարևան Իրանը արագ կվերականգնվի և իրանցիների կվերադառնան իրենց խաղաղ կյանքին:
Ցավակցություններս մեր բարեկամ Իրանին»։