Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 20:25 29-06-2025

Հայերը ծաղկեպսակներ են տեղադրել Բելգիայում ՀՀ դեսպանատան դիմաց

Բրյուսելում բնակվող հայերը բողոքի ակցիա են իրականացրել Բելգիայում Հայաստանի դեսպանատան առջեւ։
«Հայաստանում մահացել են խոսքի ազատությունն ու արդարադատությունը։
Երրորդ պսակի գրառումը դուք կարող եք ավելացնել։ Ինչը՝ որոշեք ինքներդ», -ասվում է հայտարարության մեջ։
Բելգիայի հայ համայնքը նաեւ ՀՀ իշխանությունների հակաեղեցական արշավը քննադատող հայտարարություն է արել։

«Իրապես աներևակայելի, մտահոգիչ և նույնիսկ կասկածելի դրդապատճառներով է, որ վերջին շրջանում շղթայազերծվել է պախարակման արշավ ՀՀ վարչապետի և նրա շրջապատի կողմից՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա սպասավորների դեմ, հաճախ նաև վարչապետի պաշտոնին անհարիր և անպատշաճ արտահայտություններով։ Անշուշտ, պոպուլիստական ելույթներում կասեն, թե իրենք դեմ չեն Հայ Եկեղեցուն և կրոնին, այլ միայն որոշ եկեղեցականների, սակայն հայ ժողովուրդն այդքան միամիտ չէ, որ չհասկանա՝ իրենց իրական նպատակը հենց Եկեղեցին է՝ իր հավատացյալներով։

Վերջին օրերին այս շարունակական սանձարձակ հարձակումները ուղղված են ոչ միայն Վեհափառ Հայրապետի կամ որևէ հոգևորականի դեմ, այլ ըստ էության՝ բացահայտ պատերազմ են մեր ազգային ինքնության, միասնականության և սրբությունների դեմ և անթաքույց ուղիղ հարված են մեր պետականության հիմքերին։

Հայ Առաքելական Եկեղեցին միշտ եղել է ազգային բնույթ ունեցող եկեղեցի և բացառիկ դերակատարում է ունեցել մեր ազգային ինքնության, լեզվի ու հավատքի պահպանման գործում՝ դարեր շարունակ։ Եվ զարմանալի չէ, որ այսօր՝ իշխանության կողմից Եկեղեցու նկատմամբ հնչող բոլոր վարկաբեկիչ հայտարարությունների և սպառնալիքների պայմաններում, Հայ Առաքելական Եկեղեցին շարունակում է մնալ ամենաբարձր հարգանք վայելող ինստիտուտը՝ հայ ժողովրդի կողմից։

Նույնպես չափազանց մտահոգիչ են հարձակումներն ու կալանավորումները, որոնք նորից լայնածավալ կերպով սկսվել են բոլոր նրանց դեմ, ովքեր իրացնում են իրենց սահմանադրական և քաղաքացիական իրավունքը՝ արտահայտելու իրենց տեսակետներն ու համոզմունքները ներկա իշխանության դեմ, ինչը ժողովրդավարության հիմնական սկզբունքներից մեկն է։

Անշուշտ կլինեն առարկողներ, թե մենք՝ Սփյուռքից, Հայաստանի ներքին հարցերին խառնվելու իրավունք չունենք, բայց այժմ հասել ենք մի հանգրվանի, երբ մեր ազգային արժեքներն անմիջական սպառնալիքի տակ են։

Այո՛, մենք իրավունք ունենք՝ որպես հայ ազգի մի մասնիկ։ Յուրաքանչյուրս պարտավոր ենք ստանձնել մեր պատասխանատվությունը մեր ժողովրդի և Հայրենիքի հանդեպ՝ փորձելով մեր իսկ մեծ կամ փոքր ներդրումով կանխել ապազգային և մեր ժողովրդի միասնությունը պառակտող համակարգված քայլերը։

Այսօր՝ թե՛ Բելգիայում, և թե՛ եվրոպական այլ երկրներում, մենք՝ հայերս, հաստատում ենք մեր կամքը՝ ամեն կերպ զորավիգ կանգնելու մեր Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցուն և հոգևոր հայրերին՝ պահպանելու համար մեր ազգային ինքնության հիմնական հենարանը»,- ասվում է հայտարարությունում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր