Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 13:00 29-06-2025

Նիկոլը Սրբազաններին կալանավորելու փոխարեն թող կնգան բռնի, որ չփլաղ չֆռա․ հարցում

Նախօրեին, մինչ Միքայել Սրբազանի Քննչական կոմիտե ներկայանալն ու ավելի ուշ կալանավորվելը՝ Մայր Աթոռի բակում հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին փաստաբանների հետ գնալ քննչական կոմիտե։

Նրանք ամուր օղակ էին կազմել և շրջապատել Միքայել Սրբազանի մեքենան։ Տեսակետներ կան, որ Բագրատ և Միքայել Սրբազանների կալանավորը կարող է բողոքի ալիք բարձրացնել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Սրբազանների կալանավորումը բողոքի ալիք կբարձրացնի՞»։

Հարցվածների մի մասը բացասական պատասխան տվեց, որոշների կարծիքով էլ՝ միանշանակ բողոքի ալիք կբարձրանա։

«Չեզոք եմ, չեմ կարա ասեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ այդ բողոքի ալիքը ոչ մի օգուտ չի տա։ «Եթե բարձրացնի՝ օգուտ չկա, Սրբազանները պիտի էթան»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ այն ինչ կատարվում է հիմա, ամոթալի է մեր երկրի համար։ «Չգիտեմ, բայց շատ ամոթ ա էս ամենը մեր ազգի համար։ Փաշինյանն էլ չի հասկանում ինչ ա անում։ Թող կնգան բռնի, որ չփլաղ չֆռա։ Կինը հեծանիվ ա քշում, ինքը Սրբազան ա բռնում։ Մենք բոլորս պիտի էթանք կամ մեզ, կամ Փաշինյանին վերացնենք»,- ասաց նա։

«Բողոքի ալիքը բան չի փոխի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
22:30 Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ցանկության մեջ
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
23:20 ՑԱՀԱԼ-ը Գազայի հատվածում երկու հարվածով ոչնչացրել է «Իսլամական ջիհադի» հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի զինյալին